Մայրական մահացություն (նաև մայրական մահացության գործակից կամ ՄՄԳ[1]), կարևոր ժողովրդագրական ցուցանիշ, որն արտահայտում է հղի կանանց մահացության հաճախականությունը[2]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ մայրական մահացություն է համարվում հղիությամբ պայմանավորված կնոջ մահն՝ անկախ հղիության տևողությունից, որը վրա է հասել հղիության ընթացքում կամ նրա ավարտից հետո 42 օրերի ընթացքում, հղիության հետ կապված որևէ պատճառից, բարդացած վերջինիս առկայությամբ կամ վարման գործընթացով, բացառությամբ դժբախտ պատահարի կամ հանկարծակի առաջացած պատճառի[3]։

Արագ փաստեր Մայրական մահացություն, Տեսակ ...
Մայրական մահացություն
Thumb
Մայրը մահանում է և իր նորածին որդուն վերցնում է հրեշտակը, Դրեզդեն, 1863թ․
Տեսակմահվան պատճառ
Բժշկական մասնագիտությունմանկաբարձություն
ՀՄԴ-9646.9
ՀՄԴ-10O95
 Maternal death Վիքիպահեստում
Փակել

Ներկայումս մայրական մահացության գործակիցը հանդիսանում է հիմնական ցուցանիշներից մեկը, որով գնահատվում է ժամանակակից մանկաբարձական հաստատությունների աշխատանքի կազմակերպման որակը և մակարդակը[4]։ Չնայած 20-րդ դարում մայրական մահացության ցուցանիշի զգալի կրճատմանը, հատկապես 1990-ականներին, այն էական բարձր է զարգացող երկրներում։ Մայրական մահացությունն առավել բարձր է հիմնականում կանանց մոտ, որոնք ապրում են գյուղական բնակավայրերում, որոնք ամուսնացած չեն, որոնք ապրում են ցածր եկամուտ ունեցող մարդկանց շրջանում, ինչպես նաև դեռահաս կանանց շրջանում[5]։

Աշխարհագրություն և միտումներ

Մայրական մահացության քարտեզ SOWM2010։ Տվյալները ցույց են տալիս հղիության հետ կապված պատճառներից մահացության վտանգը կյանքի ընթացքում։      7-8-ից 1-ը      11-16-ից 1-ը      18-32-ից 1-ը      33-55-ից 1-ը      70-120-ից 1-ը      130-240-ից 1-ը      270-500-ից 1-ը      530-1000-ից 1-ը      1100-1400-ից 1-ը      2100-3700-ից 1-ը      4400-7800-ից 1-ը      8200-14200-ից 1-ը      16400-29000-ից 1-ը      47600-ից 1-ը և քիչ

Ամեն օր աշխարհում շուրջ 830 կին է մահանում հղիության և ծննդաբերության հետ կապված պատճառներից, որոնք հնարավոր էր կանխարգելել։ 1979-1986 թվականներին ԱՄՆ-ում մայրական մահացության գործակիցը հասել էր ռեկորդային ամենացածր մակարդակին՝ 9,1 մահ 100'000 կենդանի ծնվածի հաշվով[6], սակայն հետագայում աճեց 2017 թվականին հասնելով 26.4 մահ 100'000 կենդանի ծնվածի հաշվով[7][8]։

Համաձայն Համաշխարհային բանկի, Հայաստանում մայրական մահացությունը կազմում է 25՝ 100 000 կենդանի ծնվածի հաշվով[9]։ Համաձայն Հայաստանի առողջապահության նախարարության տվյալների, Հայաստանում մայրական մահացության ցուցանիշն ունի նվազման միտում։

Մայրական մահացության դեպքերի առավել տարածված պատճառներն են արյունահոսությունը (առավել հաճախ՝ հետծննդաբերական), ինֆեկցիաները (սովորաբար՝ հետծննդաբերական), հղիության ընթացքում արյան բարձր ճնշումը, ձգձգված ծննդաբերությունը և անապահով աբորտները[3]։

Մանրամասն տեղեկատվություն Երկիր, Մայրական մահացությունը 100,000 կենդանի ծնվածի հաշվով (2015) ...
Երկիր Մայրական մահացությունը 100,000 կենդանի ծնվածի հաշվով (2015)[10][11]
Ավստրալիա 5.5
Կանադա 7.3
Ֆրանսիա 7.8
Գերմանիա 9.0
Ճապոնիա 6.4
Շվեդիա 4.4
Մեծ Բրիտանիա 8.8
ԱՄՆ 26.4
Հայաստան 25[12][13]
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.