Մայաների ճարտարապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Մայաների ճարտարապետություն, Հին Ամերիկայի դասական ժամանակաշրջանի մշակույթի զարգացման օջախներից մեկում ստեղծված ճարտարապետություն։ Առավել կարևոր կենտրոնները գտնվել են Յուկատան թերակղզու հարավային մասում, որոնցից հնագույնները Տիկալ և Վաչակատուն քաղաքներն էին։ Մայայի քաղաքներն հանդես են բերում ընդհանրական գծեր Մեքսիկայի սարահարթի քաղաքների հետ։ Նրանք բոլորն էլ ունեին փայտաշեն կամ ճյուղերից գործված բնակելի տներով շրջապատված պաշտամունքային-վարչական կենտրոններ՝ երբեմն բաղկացած մի քանի հրապարակների շուրջ դասավորված տարբեր ժամանակներում կառուցված, սակայն միմյանց հետ հորինվածքով կապված կառուցվածքներից (բուրգեր, տաճարներ, կոթողներ և այլն)։ Որոշ տարբերությունները, որ կան, վերաբերում է շինարվեստի կիրառությանը։ Որպես կապակցող նյութ՝ օգտագործել են կրաշաղախը, հակաերկրաշարժային փայտյա գոտիները (քարե պատերի շարքում) և մի շարք այլ նորույթներ։ Բուրգերի միջուկը լցվում էր հողով ու խճով ու կապակցվում կրաշաղախով։ Երեսապատումը կատարվում էր քարով կամ սվաղի շերտով, որը հետո ծածկվում էր կարմիր կամ սպիտակ ներկով։ Ճանապարհները պատրաստված էին տոփանված և կրաշաղախով պատված խճով[1]։
[2]։