From Wikipedia, the free encyclopedia
Մամոնա կամ մամմոնա (հին հունարեն՝ μαμωνᾶς, լատին․՝ mammona), Նոր Կտակարանի մեջ նկարագրված հարստության և ագահության դև։ Հիշատակվում է Մատթեոսի Ավետարանի 6-րդ գլխի 19-21 և 24 բաժիններում[1], իսկ Ղուկասի Ավետարանի 16-րդ գլխի 3-րդ բաժնում է հանդիպում[2]։ Նոր Կտակարանում «մամոնան» ծառայում է բնութագրելու հարստությունը, որին ծառայելու համար հավատացյալներին զգուշացվում է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային» (Մատթ. 6:24)։
Հայ գրականության մամոնայի գաղափարին հանդիպում ենք Պաղտասար Դպիրի «Առ Մամօնայն» բանաստեղծության մեջ, ուր Պաղտասար Դպիրը նպատակ ունի բացահայտել փողի և հարստության կործանարան իշխանությունը մարդու վրա։ Նա մամոնայի մասին գրել է ժողովրդի բարոյականության տեսակետից, որը մերժում է նրա սարսափելի իշխանությունը[3]։
Սլավոնական դիցաբանության մեջ Մամոնան ներկայացվում է վայրի կնոջ կերպարանքով, որը մոլորեցնում է մարդկանց թե՛ բառացիորեն, և թե՛ փոխաբերաբար։
Ներկայումս մամոնա բառն օգտագործվում է տարբեր լեզուների մեջ, ինչպես՝ լեհերենի մեջ, որտեղ գործածվում է բացասական կերպով նկարագրելու դրամը։
Արամեական բառ է, եվրոպական լեզուներ է անցել հունարենից և լատիներենից։ Ենթադրվում է[4], որ բառն ազգակից է արամեական «մա'ամոն» (թանկաժեք իր, որը գրավ է վերցված) կամ ձևավորվել է արամեական նույն արմատից «ամն» բառից («վստահել», «հավատալ»)։ Հնարավոր է, որ փոխառություն է քանաներենից, որտեղ սկզբնապես նշանակել է սնունդի և դրա պաշարների ապրանքներ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.