![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/58/The_Kiss_of_Death_%25281957%2529.jpg/640px-The_Kiss_of_Death_%25281957%2529.jpg&w=640&q=50)
Մահվան համբույրը (լուսանկար)
լուսանկար / From Wikipedia, the free encyclopedia
Մահվան համբույրը (իտալ.՝ Il Bacio della Morte), անհայտ հեղինակի սև-սպիտակ լուսանկար, որը նկարահանվել է 1957 թվականի մայիսի 12-ին։ Այն պատկերում է այն պահը, երբ Լինդա Քրիստիանը համբուրում է Ալֆոնսո դե Պորտագոյին 1957 թվականի Հյուսիսային Իտալիայում տեղի ունեցած Միլ Միլլիայի մրցավազքի ժամանակ։ Պորտագոն զոհվել է մի քանի րոպե անց, երբ պայթել է Կավրիանայի Գուդիզոլո բնակավայրի մոտակայքում ժամը 240 կմ արագությամբ ընթացող մրցարշավային ավտոմեքենայի անիվը։ Տարիների ընթացքում այն դարձել է համբույրների ամենահայտնի լուսանկարներից մեկը և երիտասարդի համարձակության ու կրքի խորհրդանիշ[1]։
Լուսանկարում պատկերված է դերասանուհի Լինդա Քրիստիանը (պուտավոր զգեստով և գլխաշորով), որ մի պահ մոտեցել և համբուրում է Ֆորմուլա 1-ի վարորդ Ալֆոնսո դե Պորտագոյին, որը 1950 թվականի մրցաշարային հագուստով է՝ պիտակ սաղավարտով, սպորտային ակնոցով և կաշվե բաճկոնով։ Հավաքածների բազմությունն ուրախությամբ նայում է, իսկ լրագրողներն իրենց տեսախցիկներով անմահացնում են տեսարանը։ Լուսանկարը հայտնի է դարձել Իտալիայում և հայտնի է «Մահվան համբույրը» անվանումով՝ հղում կատարելով նկարահանվելուց անմիջապես հետո Պորտագոյի մահվանը[2][3]։ Լուսանկարը հրապարակվել է թերթերում մրցավազքի հաջորդող օրերին[4][5]։ Լուսանկարը հայտնի է դարձել Life ամսագրում մայիսի 27-ին հրապարակվելուց հետո։ «Մահը վերջապես վերցնում է այն տղամարդուն, որ սիրատածում էր նրան» վերնագրով[6]։
Ավելի ուշ հարցազրույցներում Լինդա Քրիստիանը հիշեց այդ պահը գրեթե որպես նախապաշարմունք.
![]() |
Ես տարօրինակ զգացմունք ունեցա այդ համբույրից։ Ցուրտ էր, և դա ստիպեց ինձ առաջին անգամ նայել իր հետևում նստած Նելսոնին։ Նա կարծես մումիա լիներ, մոխրագույն, կարծես հիպնոսացած։ Նա ուներ մարդու աչքեր, որ հսկայական ցնցում էր ապրել[7]։ | ![]() |
Լուսանկարը Բեթմանի արխիվի մաս է, որը պահվում է Երկաթե լեռների Ազգային ստորգետնյա պահեստում, որը գտնվում է արևմտյան Փենսիլվանիայի 67 մ խորությամբ քարանձավում։