Մահվան էկրան
From Wikipedia, the free encyclopedia
Մահվան էկրան, էկրանապահի ծածկալեզու անվանումը, որը հայտնվում է օպերացիոն համակարգի վթարի ժամանակ[1]։ Երբ էկրանապահը հայտնվում է էկրանին, տվյալ ժամանակ հարկավոր է վերագործարկել համակարգիչը չպահպանված ինֆորմացիան կորցնելով[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/MacOSX_kernel_panic.png/320px-MacOSX_kernel_panic.png)
Երբեմն օպերացիոն համակարգի միջուկում սկսվում է ներքին ինքնափորձարկում, որը որ չպետք է լինի։ Դա նշանակում է, որ միջուկը կամ սարքավարները աշխատում են վթարային ռեժիմում, և խնդիրը լուծվում է միայն վերաթարմացման միջոցով։ Այն միկրոկոնտրույատորները, որոնք աշխատում են առանց մարդու միջամտության վերաթարմացվում են առանց որևէ հարցման։ Սակայն անհատական համակարգիչները, որպես կանոն ունեն հագեցված մոնիտոր և հնարավորություն են տալիս համեմատաբար անքակտելի անձին (օգտագործող կամ համակարգային ադմինիստրատոր) փոխարինել ապարատի կամ ծրագրային ապահովման մասերը։
Այն սարքերը, որոնց օգտագործողը ծառայել չի կարող (նվագարկիչներ, բջջային հեռախոսներ, խաղային կոնսուլներ․․․) «մահվան էկրան» կարող է անվանվել այն էրանապահը, որը հայտնվում է սարքի կոտրվելու դեպքում։