Մահո-շոջո
From Wikipedia, the free encyclopedia
Մահո-շոջո (ճապ.՝ 魔法少女, մահո շոոջո կամ մաջոկկո` «կախարդուհի աղջիկ»), շոջոյի ենթաժանր է։ Մահո-շոջոյի հիմնական սյուժետային հատկությունն է գլխավոր հերոսուհին՝ աղջիկը կամ երիտասարդ օրիորդը, ով օժտված է գերբնական ուժերով և օգտագործում է դրանք չարի դեմ պայքարելու, Երկիրն ու թույլերին պաշտպանելու և այլ նմանատիպ հերոսությունների համար։ Հաճախ հանդիպում են տարբեր կարողություններով օժտված մի քանի աղջիկներ, որոնք սովորաբար թիմ են դառնում։ Այս ենթաժանրի ամենավառ ներկայացուցիչներն են «Sailor Moon» (առաջին սերիալը, որտեղ այդպիսի հերոսուհիները մի քանիսն են), «Cardcaptor Sakura», «Tokyo Mew Mew», «Magic Knight Rayearth», «Magical Girl Pretty Sammy» և «Futari wa Pretty Cure» անիմեները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մանգա ու անիմե պատամբանները 1953 թվականին թողարկված «Princess Knight» մանգան համարում են կախարդուհիների ժանրի նախատիպը։ 1962 թվականին հրատարակված «Հիմիցու նո Աքքո-չանը» համարվում է ժանրի առաջին մանգան։
Առաջին մահո-շոջո ժանրի սերիալը 1966 թվականին լույս տեսած «Mahou Tsukai Sally»-ն էր։
Գոյություն ունի նաև համապատասխան մահո-շոնեն (ճապ.՝ 魔法少年, «կախարդ-տղաներ») ենթաժանրը, որտեղ օգտագործվում են նույն էլեմենտները՝ սեռային ուղղության փոփոխություններով. այսինքն՝ գլխավոր հերոսն այստեղ տղա/երիտասարդ է։ Սակայն, այս ենթաժանրը շատ հազվադեպ է հանդիպում որպես սյուժեի հիմնական գիծ։
Կարևոր է նաև տարբերել մահո-շոջո ենթաժանրը մահո-կանոջո (ճապ.՝ 魔法彼女, «կախարդուհի-ընկերուհի») ենթաժանրից, որտեղ գլխավոր հերոսը տղա կամ երիտասարդ է, ում ընկերուհու մոտ հայտնաբերվում են գերբնական կարողություններ։
Ճապոնիայում կախարդուհի-աղջիկները հայտնի են նաև որպես մաջոկկոներ (ճապ.՝ 魔女っ子) կամ «վհուկ-աղջիկներ»։ Նրանց սովորաբար բաժանում են երեք հիմնական տեսակների՝
- Կախարդական էակ Հաճախ այս աղջիկը կախարդական թագավորությունից է։ (Ultra Maniac, Sugar Sugar Rune);
- Սովորական աղջիկ, ով ի սկզբանե օժտված չէ որևէ կախարդական ուժերով, սակայն այդ կարողությունները արթնանում են նրանում որևէ իրադարձության արդյունքում։ (Cardcaptor Sakura, Shugo Chara);
- Սովորական աղջիկ, ով կախարդական ուժը ստանում է այլ ուժերից (Tokyo Mew Mew)։