From Wikipedia, the free encyclopedia
Մահմուդ Շևքեթ փաշա (թուրքերեն՝ Mahmud Şevket-paşa, 1856[1][2][3][…], Բաղդադ, Baghdad Eyalet, Օսմանյան կայսրություն[4] - հունիսի 11, 1913[4], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4]), Օսմանյան կայսրության ռազմական և քաղաքական գործիչ, Օսմանյան կայսրության մեծ վեզիր։
Մահմուդ Շևքեթ փաշա | |
Կուսակցություն՝ | Միության և Առաջադիմության Կոմիտե |
---|---|
Կրթություն՝ | Օսմանյան ռազմական քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սպա |
Ծննդյան օր | 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Բաղդադ, Baghdad Eyalet, Օսմանյան կայսրություն[4] |
Վախճանի օր | հունիսի 11, 1913[4] |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] |
Թաղված | Ստամբուլ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Հայր | Sulayman Fayiq? |
Պարգևներ | |
Ծնվել է 1856 թվականին Բաղդադում։ Նրա ընտանիքը չեչենական[5] արմատներ ունի, պապը Թիֆլիսից տեղափոխվել է Իրաք, որտեղ տոհմի ներկայացուցիչները մի քանի սերունդ բարձր ղեկավար պաշտոններ են զբաղեցրել։ Շևքեթ փաշայի նախնիները Արևելյան Չեչնիայից տեղափոխվել են Թիֆլիս՝ փրկվելով արյան վրեժից։ Բաղդադի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստամբուլի ռազմական ակադեմիա[6]։ 1882 թվականից զինվորական ծառայության մեջ էր։ Որոշ ժամանակ ուսումնասիրել է ռազմական գործը Ֆրանսիայում, ծառայել է Կրետեում, ապա սկսել է դասավանդել ռազմական ակադեմիայում։ Աշխատել է Կոլմար ֆոն դեր Գոլցի հետ, եղել է Գերմանիայի սպառազինությունների գնումների հանձնաժողովի կազմում։
1899 թվականին դարձել է բրիգադի գեներալ և նշանակվել է քննական հանձնաժողովի ղեկավար։ 1905 թվականից Կոսովոյի նահանգապետն է։ 1908 թվականի երիտթուրքերի հեղաշրջումից հետո գլխավորել է Սալոնիկում տեղակայված 3-րդ բանակը։ 1909 թվականի հեղաշրջման ճնշման ժամանակ նա գլխավորեց «Գործողության բանակը», որը գրավեց Ստամբուլը և ճնշեց ապստամբությունը։
1910 թվականին Մահմուդ Շևքեթը դարձավ 1-ին, 2-րդ և 3-րդ բանակների ռազմական նախարար և գլխավոր տեսուչ։ Նա ստիպված էր գործ ունենալ Ալբանիայում և Արաբիայում ապստամբությունների ճնշման հետ։ 1911 թվականին Մահմուդ Շևքեթը ստեղծեց Օսմանյան կայսրության Ռազմաօդային ուժերը։ 1912 թվականի հուլիսին Իտալա-թուրքական պատերազմում կրած պարտությունից հետո նրան հեռացրեցին ռազմական նախարարի պաշտոնից (այդ պաշտոնը զբաղեցրեց Նազըմ փաշան), երկրում իշխանության եկան լիբերալները։ Առաջին Բալկանյան պատերազմում երկրի պարտությունից հետո երիտթուրքերը կրկին վերցրին իշխանությունը, և 1913 թվականի հունվարի 23-ին Մահմուդ Շևքեթ փաշան նշանակվեց մեծ վեզիր, արտաքին գործերի նախարար և ռազմական նախարար։ 1913 թվականի հունիսին սպանվել է Նազիմ փաշայի ազգականներից մեկի կողմից՝ ի պատասխան Օսմանյան կայսրությունում պետական հեղաշրջման ժամանակ վերջինիս զոհվելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.