գերմանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մահմուդ Դահուդ (գերմ.` Mahmoud Dahoud, հունվարի 1, 1996[1], Amoudah, Ամուդայի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բորուսիա Դորտմունդի» և Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Մահմուդ Դահուդ գերմ.` Mahmoud Dahoud | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 1, 1996[1] (28 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Amoudah, Ամուդայի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա | ||||||||
Հասակ | 177 սմ | ||||||||
Քաշ | 67 կիլոգրամ | ||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Բորուսիա Դորտմունդ | ||||||||
Համար | 19 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
2014 թվականի օգոստոսի 28-ին 18-ամյա Դահուդը իր դեբյուտն է նշել գերմանական ակումբի կազմում` Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Սարաևո»-ի դեմ կայացած խաղում։ Հանդիպումն ավարտվել է 7-0 հաշվով` գերմանական ակումբի հաղթանակով[2]։
2015 թվականի սեպտեմբերի 23-ին Մահմուդ Դահուդը իր առաջին գոլն է խփել Բունդեսլիգայի շրջանակներում` «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում։ Մի քանի հրաշալի հանդիպումներ անցկացնելուց հետո Դահուդի տրանսֆերային արժեքը 600000 եվրոյից հասավ 2.5 միլիոն եվրոյի, իսկ 2016 թվականի ամռանը 15 միլիոն եվրոյի[3]։
2016 թվականին ֆուտբոլիստով սկսեցին հետաքրքրվել անգլիական «Չելսին», «Լիվերպուլնը», ֆրանսիական «ՊՍԺ»-ն և իտալական «Յուվենտուսը»[4]։
2017 թվականի մարտի 30-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքելու «Բորուսիա Դորտմունդ»-ի հետ։ Դահուդը թիմի հետ կնքելու էր 5 տարվա պայմանագիր։
2017 թվականի հուլիսի 12-ին գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ը պաշտոնապես հայտնեց Դահուդին գնելու մասին[5]։ Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 12 միլիոն եվրո, իսկ նա թիմում ստացել է 19 համարի մարզաշապիկը։
Մահմուդ Դահուդը իր դեբյուտը նշել է օգոստոսի 6-ին` «Բավարիայի» դեմ խաղում[6]։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիգա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բորուսիա Մյոնխենգլադբախ | 2014/15 | Բունդեսլիգա | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
2015/16 | 32 | 5 | 3 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 41 | 5 | ||
2016/17 | 28 | 2 | 4 | 0 | 9 | 1 | 0 | 0 | 41 | 3 | ||
Արդյունք | 61 | 7 | 7 | 0 | 17 | 1 | 0 | 0 | 85 | 8 | ||
Բորուսիա Դորտմունդ | 2017/18 | Բունդեսլիգա | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 |
Կարիերայի արդյունք | 61 | 7 | 8 | 0 | 17 | 1 | 1 | 0 | 87 | 8 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.