Ալի Խամենեի դեմ մահափորձ, զինված հարձակում Իրանի նորընտիր նախագահ, հետագայում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դեմ, որն իրականացվել է 1981 թվականի հունիսի 27-ին։ Երբ հունիսի 27-ին Ալի Խամենեին Աբուզար մզկիթում ճառով դիմել է ներկաներին, պայթել է նրա առջև դրված ձայնագրիչ սարքի մեջ առկա ռումբը։ Արդյունքում, վնասվել են Խամենեիի ձեռքը, ձայնալարերը և թոքերը[1]։

Արագ փաստեր Կասկածյալներ, Երկիր ...
Ալի Խամենեի դեմ մահափորձ
Thumb
մահափորձ Խմբագրել Wikidata
ԿասկածյալներՄասուդ Թաքի Զադե, Մոհամադ Ջավադ Քադիրի, Օրուջ Ամիր Խան Զադե
ԵրկիրԻրան Խմբագրել Wikidata
ՎայրԱբուզար մզկիթ (Թեհրան) Խմբագրել Wikidata
Թվական27 Հունիսի 1981 Խմբագրել Wikidata
Վիրավորների քանակ1 Խմբագրել Wikidata
Զոհվածների քանակ0 Խմբագրել Wikidata
ՏուժողԱլի Խամենեի Խմբագրել Wikidata
Փակել

Նախապատմություն

1981 թվականի ամռանը տեղի ունեցած սպանություններն սկսվել են Ալի Խամենեիի վրա հարձակմամբ և շարունակվել Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբում ռումբի պայթյունով[2]։

Մահափորձ

Աբոլհասան Բանիսադրի հրաժարականից հինգ օր անց՝ օրվա նորությունը եղել է Իրան-իրաքյան պատերազմը, որը հաջորդել էր զինված հակամարտության հայտարարմանը։ 1981 թվականի հունիսի 27-ին[3], երբ Ալի Խամենեին վերադարձել էր ռազմաճակատից և այցելել Ռուհոլլահ Խոմեյնիին, մեկնել է Աբուզար մզկիթ՝ մասնակցելու և ելույթ ունենալու շաբաթօրյա աղոթքին։ Այդ ժամանակ Ալի Խամենեին եղել է Ռուհոլլահ Խոմեյնիի ներկայացուցիչը Ազգային պաշտպանության բարձրագույն խորհրդում։ Առաջին աղոթքից հետո, Այաթոլահ Խամենեին սկսել է պատասխանել ներկաների հարցերին։ Ալի Խամենեի առջև դրված են եղել թղթեր և ձայնագրող սարքավորում, որը գործարկվել է երիտասարդի կողմից։ Ձայնագրման մեկնարկի կոճակը սեղմելուց մեկ րոպե անց՝ ձայնագրիչից լսվել է ուժեղ շվվոց և տեղի է ունեցել պայթյուն[4]։ Պայթյունից անմիջապես հետո, մզկիթում աղոթող պետական պաշտոնյաները ասել են, որ ձայնագրիչը[4] բաժանված է եղել երկու մասերի, իսկ ձայնագրիչի արտաքին հատվածում գրված է եղել «Forqan Group-ի նվերը Իսլամական հանրապետությանը»[5][6]։

Այաթոլահ Խամենեի ապաքինումը ձգվել է մի քանի ամիս, իսկ ձեռքը, ձայնալարերը և թոքերն էականորեն վնասվել էին[7]։

Thumb
Մահափորձի իրականացման վայրը։

Ոճրագործ

Համաձայն իրանական աղբյուրների՝ որոշ մարդիկ նշել են, որ մահափորձի կազմակերպիչը եղել է Furqan Group-ի ղեկավար Մասուդ Թաքի Զադեն։ Մյուսներն էլ նշել են, որ հանցագործը եղել է Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության ղեկավարներից Մոհամադ Ջավադ Քադիրին[8][9]։

Քաղաքական ակտիվիստ Իրաջ Մեսդաքին իր հոդվածում ժխտում է Քադիրիի կազմակերպիչ լինելը և նշում, որ հնարավոր կազմակերպիչը եղել է Օրուջ Ամիր Խան Զադեն։ Իսլամական հեղափոխության փաստաթղթերի կենտրոնը փաստում է, որ ձայնագրիչը տեղադրել է Մասուդ Թաքի Զադեն[10]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.