Մակոտո Շինկայ
From Wikipedia, the free encyclopedia
{{Nihongo |Մակոտո Շինկայ|新海誠||, փետրվարի 9, 1973(1973-02-09)[1][2], Կոումի, Նագանո (պրեֆեկտուրա), ճապոնական անիմե-արտադրության ամենաինքնատիպ դեմքերից մեկն է։ Ի տարբերություն այդ ոլորտի այլ ներկայացուցիչների՝ նա նախընտրում է ստեղծագործելիս օգտագործել հնարավորինս քիչ քանակությամբ նյութական և մարդկային ռեսուրսներ։ Այդպիսով նրան հաջողվում է իր գործերում ստեղծել միջավայրի արտասովոր ամբողջականություն։ Հատկապես ընդծված են լինում բնապատկերներն ու հետին պլանը։ Նա իր գործերը ստեղծում է ոչ թե ստուդիայում, այլ տնային պայմաններում՝ տան համակարգչով։ Շինկայը կարողանում է համադրել սցենարիստի, ռեժիսորի, գլխավոր մուլտիպլիկատորի, 3D-մոդելյորի, հնչյունային ռեժիսորի և մոնտաժողի մասնագիտությունները։ Անշուշտ, մուլտիպլիկացիայի պատմության մեջ քիչ չեն «ոսկե ձեռքեր ունեցող» վարպետները, սակայն Տոկիոյի համալսարանի գրականության ֆակուլտետի այս համեստ շրջանավարտը, որն այսօր էլ իր կլոր ակնոցով ավելի շատ ամպերում սավառնող ուսանողի է նման, վերջին տարիների ճապոնական «անկախ» անիմացիայի ոլորտում գլխավոր բացահայտումն է։
5 սանտիմետր վայրկյանում...
դա այն արագությունն է, որով թափվում են սակուրայի թերթիկները։ Իսկ նրանք այնքա~ն նման են ձյան փաթիլների...- «5 սանտիմետր վայրկյանում» Մակոտո Շինկայ |
Մակոտո Շինկայ 新海 誠 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1973(1973-02-09)[1][2] (51 տարեկան) |
Ծննդավայր | Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ազգություն | ճապոնացի |
Մայրենի լեզու | ճապոներեն |
Կրթություն | Տյուո համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, մոնտաժող, նկարազարդող, վիպասան, գրող և կինոպրոդյուսեր |
Աշխատավայր | Nihon Falcom? |
Ամուսին | Chieko Misaka? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Chise Niitsu? |
Կայք | shinkaiworks.com |
Ստորագրություն | |
Makoto Shinkai Վիքիպահեստում |
Շինկայի ստեղծագործությունների հիմնական թեման միայնությունն ու բաժանումն են, որ ապրում են երկու հոգի։ Այս թեման առկա է նրա գրեթե բոլոր գործերում, և երբեմն թվում է, թե Շինկայը կրկնում է միևնույն պատմությունը՝ պարզապես փոփոխելով ձևավորումը։ Սակայն պետք է չէ նրան մեղադրել. չէ՞ որ դա ոչ թե կրկնություն է, այլ ամեն անգամ բացարձակ կատարելության հասնելու փորձ, հաջողվա՛ծ փորձ։ Մակոտո Շինկայը փնտրում է իր կատարյալ պատմությունը... իսկ մեզ միայն մնում է աչքներս չորս արած հիանալ նրա պատկերների հրաշագեղությամբ։