![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8a/HistMac.gif/640px-HistMac.gif&w=640&q=50)
Մակեդոնիա (տերմինաբանություն)
տերմինաբանություն / From Wikipedia, the free encyclopedia
«Մակեդոնիա» անունն օգտագործվում է մի շարք մրցակցային կամ համընկնող իմաստներով՝ Եվրոպայի հարավ-արևելյան հատվածում աշխարհագրական, քաղաքական և պատմական տարածքներ, լեզուներ և ժողովուրդներ նկարագրելու համար։ XX դարի սկզբից սկսած՝ այն քաղաքական բանավեճերի հիմնական աղբյուրն է։ Իրավիճակը բարդ է, քանի որ տարբեր քաղաքական նկատառումներով տարբեր էթնիկ խմբեր տարբեր տերմիններ են օգտագործում նույն օբյեկտի համար, կամ նման տերմիններ՝ տարբեր օբյեկտների համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/8a/HistMac.gif)
Պատմականորեն տարածաշրջանը զգալիորեն փոխել է իր սահմանները Բալկանյան թերակղզում։ Աշխարհագրական առումով, նրա սահմանները կամ նրա ստորաբաժանումները չունեն այնպիսի մի անվանում, որն ընդունվում է բոլոր գիտնականների և էթնիկ խմբերի կողմից։ Ժողովրդագրական առումով, հիմնականում բնակեցված են չորս էթնիկ խմբեր, որոնցից երեքն իրենց անվանում են «մակեդոնացիներ», երկրորդ՝ բուլղարական և հունական խմբեր, որոնք ինքնորոշվում են տարածաշրջանային մակարդակով, և երրորդ՝ էթնիկ մակեդոնացիները, որոնք ինքնորոշվում են ազգային մակարդակով։ Լեզվաբանական առումով, տարածաշրջանի լեզուների և բարբառների անվանումների ու պատկանելիությանը հարցը վիճաբանության աղբյուր է հանդիսանում։ Քաղաքական առումով, Մակեդոնիա և նրա ածանցյալ անունների օգտագործման իրավունքը հանգեցրեց Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության միջև դիվանագիտական վեճի։ Չնայած Միավորված ազգերի կազմակերպության միջնորդությանը, 1993 թ.-ից վեճը դեռևս քննարկման փուլում է,սակայն արդյունքում, համաձայն ժամանակավոր տեղեկանքի, այն ընդունվել է՝ որպես «Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն», որը երբեմն կրճատվում է՝ որպես ՄՆՀՀ։