Մակբեթ (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
«Մակբեթ» (իտալ.՝ Macbet), իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա չորս գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն՝ Ֆրանչեսկո Պիավեի, մասնակցությամբ Անդրեա Մաֆեիի՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Մաքբեթ» ողբերգության։ Առաջնախաղը տեղի է ունեցել 1847 թ. մարտի 14-ին Ֆլորենցիայի Պերգոլա քաղաքի օպերային թատրոնում։ «Մաքբեթը» Վերդիի թվով տասներորդ օպերան է, այն առաջինն է, որը նա գրել է ըստ Շեքսպիրի ստեղծագործության (մնացած երկուսը՝ «Օթելլո» և «Ֆալստաֆ») ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակբեթ (այլ կիրառումներ)
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Ողբերգություն |
Կոմպոզիտոր | Ջուզեպե Վերդի |
Լիբրետտոյի հեղինակ | Ֆրանչեսկո Պիավե, Անդրեա Մաֆեի |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Սյուժեի աղբյուր | Վիլյամ Շեքսպիր. «Մակբեթ» ողբերգություն |
Գործողությունների քանակ | 4 ± 1 արար[1] |
Կերպարներ | Մակբեթ, Լեդի Մակբեթ, Բանքո, Մաքդուֆ, Մալքոլմ, Սպասուհի, Բժիշկ, Մակբեթի սպասավոր, Ազդարար, Վարձու մարդասպան, Երեք ուրվականներ, Դունկան, Ֆլինս, Բանքոյի որդին, Երեք ուրվականներ, Հերալդ և պալատական ազնվական օրիորդ |
Առաջնախաղի տարեթիվ | մարտի 14, 1847[1] |
Առաջնախաղի վայր | Ֆլորենցիա, Պերգոլա |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Macbeth (opera) Վիքիպահեստում |
Առաջնածաղից 18 տարի հետո Վերդին վերամշակել է օպերայի երաժշտությունը՝ Փարիզի Լիրիկ թատրոնում նոր բեմադրության համար։ Նոր տարբերակի առաջնախաղը կայացել է 1865 թ. ապրիլի 21-ին։ Ներկայումս որպես կանոն բեմադրվում է հենց օպերայի երկրորդ տարբերակը։
Օպերայի գլխավոր դերերգերից մեկը՝ Լեդի Մակբեթի դերերգը, կատարել է հռչակավոր հույն երգչուհի Մարիա Կալլասը։