![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/21/Matlab_Logo.png/640px-Matlab_Logo.png&w=640&q=50)
Մաթլաբ
From Wikipedia, the free encyclopedia
Մաթլաբ (անգլ.՝ MATLAB), ՄաթՎորքսի կողմից մշակված թվային հաշվողական միջավայր և ծրագրավորման լեզու։ Մաթլաբը թույլ է տալիս իրականացնել մատրիցային մանիպուլյացիաներ, ֆունկցիաների և տվյալների գրաֆիկների կառուցում, ալգորիթմների իրականացում, օգտատերերի անհատական ինտերֆեյսների ստեղծում և այլ լեզուներով գրված ծրագրերի փոխազդեցություն։
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | ծրագիր, mathematical software? և ծրագրավորման լեզու |
Առաջացել է | 1970-ականների վերջ |
Ստեղծող | ՄաթՎորքս |
Նախագծող | Քլիվ Մոլեր |
Ընդլայնումներ | .m , .p , .mat , .mlapp , .mltbx , .mlx , .mlappinstall և .mlpkginstall |
ՕՀ | Windows[1], մաքՕՍ[1] և Լինուքս[1][2] |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր[3] |
Կայք | mathworks.com |
![]() |
Չնայած Մաթլաբը հիմնականում նախատեսված է թվային հաշվարկների համար, սակայն լրացուցիչ գործիքների հավաքածուն օգտագործում է ՄաՓադ շարժիչ, որը թույլ է տալիս օգտագործել սիմվոլիկ հաշվողական նոր ունակություններ։ Սիմուլինկի լրացուցիչ փաթեթը դինամիկ և ներդրված համակարգերի համար ավելացնում է գրաֆիկական բազմաբնույթ տիրույթների մոդելավորում, ինչպես նաև այդ մոդելի վրա հիմնված դիզայն։
2020 թվականի դրությամբ, Մաթլաբն ունի ավելի քան 4 միլիոն օգտագործող ամբողջ աշխարհում[4]։ Մաթլաբի հիմնական օգտագործողներ են համարվում ճարտարագիտության, գիտության և տնտեսագիտության ոլորտի ներկայացուցիչները։