From Wikipedia, the free encyclopedia
Մազանոթներ, կենդանիների և մարդու բոլոր հյուսվածքներով անցնող արյունատար մանրագույն անոթներ, ցանց են առաջացնում հյուսվածքները արյունով մատակարարող զարկերակիկների և արյունը հեռացնող երակիկների միջև։ Մազանոթների պատերով տեղի է ունենում գազերի ու այլ նյութերի փոխանակություն արյան և հյուսվածքների միջև։ Մազանոթների պատերը բաղկացած են 3 շերտից, ներքին՝ էնդոթելային, միջին՝ հիմնային (բազալ), և արտաքին՝ ադվենտիցիալ։ Էնդոթելային շերտի բջիջներում կան փոխանակվող նյութերը փոխադրող միկրոպինոցիտոզային վեզիկուլներ։ Զարկերակային և երակային մազանոթները տարբերվում են իրարից, օրինակ՝ զարկերակային մազանոթների տրամագիծը մինչև 7 մկմ է, էնդոթելային շերտը հարթ է և հզոր, մինչդեռ երակային մազանոթների տրամագիծը սովորաբար 7-12 մկմ է, էնդոթելային շերտը բարակ է՝ ծածկված ցիտոպլազմային ելուստներով և այլն։ Տարբերվում են նաև տարբեր օրգանների մազանոթներ, օրինակ՝ մկանային մազանոթների էնդոթելային շերտը հաստ է, հիմնայինը՝ բարակ, ոսկրածուծի մազանոթները հիմնային շերտ չունեն, լյարդի և փայծաղի մազանոթները ծակոտկեն են և այլն։ Ավշային մազանոթները, ի տարբերություն արյունատար մազանոթների, բաղկացած են միայն էնդոթելային շերտից, թափանցում են համարյա բոլոր օրգանները, դրանցով հյուսվածքներից դուրս են բերվում արյունատար մազանոթները չթափանցող սպիտակուցների կոլոիդային լուծույթները, օտար մասնիկները և բակտերիաները։ Ավիշը միջբջջային ճեղքերից հավաքվում է ավշային մազանոթներում, որոնք միանալով կազմում են ավշային անոթներ։
Մազանոթներ | |
---|---|
Տեսակ | արյունատար անոթներ |
Ենթադաս | միկրոսխեմաներ, անոթային ծառի օրգանի տարածքը[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Միանում է | արտրիոլ և վենուլա |
MeSH | A07.015.461.165 |
Foundational Model of Anatomy | 63194 |
Terminologia Anatomica 98 | A12.0.00.025 |
Terminologia Histologica | H3.09.02.0.02001 |
Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7 |
Capillaries Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.