From Wikipedia, the free encyclopedia
Մադհավ Կումար Նեպալ (նեպալ.՝ माधवकुमार नेपाल, մարտի 12, 1953, Rautahat District, Madhesh Province, Նեպալ[1]), Նեպալի վարչապետը 2009 թվականի մայիսի 25-ից մինչև 2011 թվականի փետրվարի 3-ը[2][3][4]։ Իրական անունը Ուպադհյայա է։ Նա հրաժարվել է այդ ազգանունից, քանի որ այն ընդգծում է բրահմանների վարնայի մեջ մտնող արտոնյալ կաստայից ծագումը։
Մադհավ Նեպալ | |
Կուսակցություն՝ | Communist Party of Nepal (Unified Socialist)? |
---|---|
Կրթություն՝ | Տրիբհուվան համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | մարտի 12, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Rautahat District, Madhesh Province, Նեպալ |
Քաղաքացիություն | Նեպալ |
Կայք՝ | madhavnepal.com |
1969 թվականին միացել է ընդհատակյա կոմունիստական շարժմանը։ 1971 թվականին ընդունվել Է Նեպալի հեղափոխական կազմակերպություն (մարքսիստական-լենինյան), որի հետ 1975 թվականին միացել է Համաչինական կոմունիստական հեղափոխական համակարգող կոմիտեին (մարքսիստ-Լենինյան)։ Դրա հիման վրա 1978 թվականին ստեղծվել Է Նեպալի Կոմունիստական կուսակցությունը (մարքսիստ-լենինյան), որի Քաղբյուրոյի անդամ է դարձել Նեպալը։
15 տարվա ընթացքում եղել Է Նեպալի Կոմունիստական կուսակցության (Միավորված մարքսիստական-լենինյան) գլխավոր քարտուղարի պաշտոնում (1993-2008)։
1991-1999 թվականներին գլխավորել է խորհրդարանական ընդդիմությունը, բացառությամբ 1994-1995 թվականներին, երբ փոխվարչապետ էր Մանա Մոհան Ադհիկարիի կոմունիստական կառավարությունում։
2008 թվականին ՔՊՆ-ն (ՕՄԼ) առաջարկել է նրա թեկնածությունը Նեպալի նախագահի պաշտոնում։
2009 թվականի մայիսի 25-ին Նեպալի Միավորված կոմունիստական կուսակցության (մաոիստական) առաջնորդ Պրաչանդայի հրաժարականից հետո գլխավորել է երկրորդ կառավարությունը Հանրապետական Նեպալի պատմության մեջ։ Նրա օգտին ոչ այլընտրանքային քվեարկության ժամանակ իրենց ձայնը տվել են խորհրդարանական 25 քաղաքական ուժերից 22-ի ներկայացուցիչները (խոշորագույն կոմկուսի՝ մաոիստական կուսակցության ներկայացուցիչները, լքել են նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի)։ Նեպալը վերադարձել է գրեթե քաղաքական անհայտությունից, այն բանից հետո, երբ նա 2008 թվականի ապրիլի 12-ին ստիպված էր լքել կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը երկու ընտրատարածքներում տեղի ունեցած ձախողման պատճառով, որտեղ նա առաջադրվել էր և պարտվել մաոիստների թեկնածուներին։
2010 թվականի մայիսի 29-ին Մադհավ Կումարը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ։ Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ նա առաջարկել է երկարացնել Նեպալի խորհրդարանի աշխատանքի ժամկետը, իսկ Նեպալի երեք հիմնական քաղաքական կուսակցությունները պայմանավորվել են միասին գործել քաղաքական ճգնաժամը կանխելու համար։ Հունիսի 30-ին Մադհավ Կումարը հրաժարական է տվել, որից հետո շարունակել է գլխավորել Նեպալի ժամանակավոր կառավարությունը մինչև 2011 թվականի փետրվարը, երբ ընտրվել է երկրի պաշտոնական վարչապետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.