![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/05/Rio_Madeira_09072007.jpg/640px-Rio_Madeira_09072007.jpg&w=640&q=50)
Մադեյրա (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Մադեյրա (պորտ.՝ Rio Madeira), գետ Բոլիվիայում և Բրազիլիայում, Ամազոնի աջ, ամենախոշոր վտակը[3]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադեյրա (այլ կիրառումներ)
Մադեյրա | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 1450 կմ |
Ավազանի մակերես | 1 420 000 կմ²[1] |
Ջրի ծախս | 31 200 մ³/վ[2] |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Մամորե գետ և Բենի |
Գետաբերանի տեղակայում | Ամազոն |
Կոորդինատներ | 10°22′34″ հվ. լ. 65°23′30″ ամ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Աբունա գետ, Արիպուանա գետ, Մամորե գետ, Բենի, Ժիպարանա, Canumã River?, Dos Marmelos River?, Jamari River?, Mataurá River?, Q22054533? և Mariepauá River? |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Երկրամաս | Pando Department?, Ռոնդոնիա և Ամազոնաս |
Ջրահավաք | Ամազոնի դաշտավայր |
![]() |
Կազմվում է Անդերից սկիզբ առնող Մամորի և Բենի գետերի միախառնումից։ Երկարությունը 3.230 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 1.158 հազար կմ²[3]։ Վերին հոսանքում առաջացնելով սահանքների և ջրվեժների շարք՝ շրջանցում է Բրազիլիական բարձրավանդակը, հոսում Ամազոնի դաշտավայրով։ Ջրի միջին ծախսը՝ ավելի քան 4200 մ³/վրկ։ Նավարկելի է մինչև Պորտու Վելյու քաղաքը։
Սնուցումը հիմնականում անձրևային է, մասամբ՝ նաև ձնհալի ջրերով։ առավելագույն հոսքը ընկնում է մարտ-ապրիլ ամիսներին, նվազագույնը՝ սեպտեմբեր-հոկտեմբերին[3]։
Ջրի մակարդակի սեզոնային տատանումները հասնում են 12 մետրի։ Մակարդակը բարձր է հոկտեմբերից մինչը մայիս ամիսը ներառյալ։ Ստորին հոսանքում ջրի միջին ծախսը կազմում է 4200 մ³/վրկ.-ից մինչև 39 000 մ³/վրկ.:
Հիմնական վտակներն են՝ Ժիպարանան, Աբակաշիսը, Աբունան, Արիպուանանը։
Գետի անվանումն առաջացել է պորտուգալերեն madeira — ծառ բառից. Մադեյրան հիմնականում հոսում է ամազոնյան անձրևային անտառ-ջունգլիներով։
Գետի ջրերում բազմանում է ամազոնյան դելֆինը։
2007 թվականի հուլիսին Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է Մադեյրարյի վրա երկու հզոր ջրէկ կառուցելու պլանների մասին։ Սանտու Անտոնիու և Ժիրաու ջրէկները՝ յուրաքանչյուրը ավելի քան 3 ГВт հզորությամբ, կառուցվել են 2012—2016 թվականներին[4][5][6]։
Մադեյրայի ափերին ընկած խոշոր բնակավայրերն են Պորտու Վելյու, Ումայտա, Մանիկորե քաղաքները։