From Wikipedia, the free encyclopedia
Մադագասկար (ֆր.՝ Madagascar), ըստ տարածքի՝ աշխարհի չորրորդ ամենամեծ կղզին, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Աֆրիկայի արևելյան ափին։ Աֆրիկայից բաժանվում է Մոզամբիկի լայն նեղուցով[1]։
Մադագասկար | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Աֆրիկա |
Երկիր | Մադագասկար |
Ամենաբարձր կետ | Մարումուկուտրու |
ԲԾՄ | 2876 մետր |
Մակերես | 587 713 կմ² |
Ջրլիցի ափին | Հնդկական օվկիանոս |
Կղզու կլիման արևադարձային է, իսկ ծայր հարավում նաև մերձարևադարձային։ Կղզու երկարությունը կազմում է 1600 կմ քառ., իսկ լայնությունը՝ մոտ 600 կմ քառ.: Զբաղեցնում է 587 040 կմ² տարածք։ Կղզու վրա է գտնվում Մադագասկար պետությունը՝ Անտանանարիվու մայրաքաղաքով։
Կղզու ամենաբարձր կետը հանդիսանում է Մարումուկուտրու հանգած հրաբուխը՝ 2876 մետր բարձրությամբ։ Այն գտնվում է կղզու հյուսիսային հատվածում։
Մադագասկարի կենտրոնական հատվածը զբաղեցնում է Անջաֆի բարձրալեռնային բարձրավանդակը։ Ընդերքը հարուստ է հանքանյութերով և մետաղներով։ Մասնավորապես` Մադագասկարում կան ոսկու, պղնձի և երկաթի հանքեր։
Թեև Մադագասկարը գտնվում է Աֆրիկայում, սակայն կղզու կենդանական և բուսական աշխարհը խիստ տարբերվում է Աֆրիկայի կենդանական աշխարհից։ Կղզու կենդանիների 80 %-ը էնդեմիկ են՝ տարածված են միայն Մադագասկարում։
Դա է պատճառը, որ Մադագասկարը հաճախ կոչվում է «փոքր մայրցամաք»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.