From Wikipedia, the free encyclopedia
Մագնուս Պոուլսոն (նորվ.՝ Magnus Poulsson, հուլիսի 14, 1881[1][2][3][…], Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա[4] - մարտի 18, 1958[1][2][3][…], Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ։
Մագնուս Պոուլսոն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1881[1][2][3][…] |
Ծննդավայր | Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա[4] |
Մահացել է | մարտի 18, 1958[1][2][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա |
Ուշագրավ աշխատանքներ | Գրավբերգետ եկեղեցի |
Պարգևներ | |
Magnus Poulsson Վիքիպահեստում |
Մագնուս Պոուլսոնը ծնվել է Նորվեգիայի Դրամեն քաղաքում, Սյորեն Անտոն Պոուլսոնի (1847-1934) և Ինա Բոլետ Յորգենսենի (1851-1922) ընտանիքում։ 1900-1903 թվականներին սովորել է Քրիստիանիայի Den kongelige Tegne- og Kunstskole (այժմ՝ Օսլոյի Արհեստի և արվեստի արդյունաբերության Նորվեգիայի ազգային ակադեմիա), 1903-1905 թվականներին՝ Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում։ Ճարտարապետական գործունեությունն սկսել է 1909 թվականին։ Սերտորեն համագործակցել է Արնսթեյն Արնեբերգի հետ։ Միասին նախագծել են Օսլոյի քաղաքապետարանի շենքը[5]։ Հայտնի է նաև Սանվիկայում Բերումի քաղաքապետարանի (Bærum rådhus) աշխատանքներով (1925, 1958), KNA հյուրանոցը Օսլոյում (1931), Էյսթեյն եկեղեցին Երշինում, Հասլումի մատուռը Բերումում։ Պոուլսոնը կառուցել է նաև մասնավոր առանձնատներ, գրասենյակային շենքեր, եկեղեցիներ, կատարել կառույցների ներքին հարդարանքեր։ Մագնուս Պոուլսոնը հատկապես հայտնի է նորվեգական ժողովրդական փայտի ճարտարապետության ավանդույթի վերակերտման համար[6]։
Պոուլսոնը 1917-1930 թվականներին եղել է Հին հուշարձանների ընկերության նախագահը, 1931-1958 թվականներին՝ Նիդարոսի Մայր Տաճարի վերակառուցման աշխատանքների վերահսկիչ կոմիտեի նախագահը։ Եղել է Դանիական ակադեմիայի պատվավոր անդամ, Շվեդիայի Fria Art Erna թագավորական ակադեմիայի անդամ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.