Մագնիտսկու ակտ
From Wikipedia, the free encyclopedia
Մագնիտսկու ակտ, որը պաշտոնապես հայտնի է որպես Ռուսաստանի և Մոլդովայի Ջեքսոն-Վանիկի փոփոխության չեղարկման և Սերգեյ Մագնիտսկու օրենքի գերակայության պատասխանատվության 2012 թվականի ակտ, երկկուսակցական օրինագիծ, որն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսը և ստորագրել է նախագահ Բարաք Օբաման 2012 թվականի դեկտեմբերին` պատժելու ռուս պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են 2009 թվականին Մոսկվայի բանտում ռուս հարկային փաստաբան, աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու մահվան համար, ինչպես նաև Ռուսաստանին մշտական նորմալ առևտրային հարաբերությունների կարգավիճակ տալու համար։
Մագնիտկու ակտ անգլ.՝ An Act to authorize the extension of nondiscriminatory treatment (normal trade relations treatment) to products of the Russian Federation and Moldova and to require reports on the compliance of the Russian Federation with its obligations as a member of the World Trade Organization, and for other purposes | |
---|---|
Ռուսաստանի և Մոլդովայի Ջեքսոն-Վանիկի փոփոխության չեղարկման և Սերգեյ Մագնիտսկու օրենքի գերակայության պատասխանատվության 2012 թվականի ակտ | |
Տարածքային իրավասություն | ԱՄՆ |
Ընդունող մարմին | Միացյալ Նահանգների 112-րդ Կոնգրես |
Ստորագրող | Բարաք Օբամա |
Օրինագծի հղում | Pub. L. 112–208 (տեքստ) |
Կայք | Act of Congress in the United States? |
2016 թվականին Սենատում ընդունված Մագնիտսկու Գլոբալ ակտը ներառվել է 2017 թվականի ֆինանսական տարվա Պաշտպանության ազգային թույլտվության ակտում (NDAA 2017): Այն լիազորում է ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ կիրառել ամբողջ աշխարհում այն օտարերկրյա պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք իրավախախտներ են, սառեցնել նրանց ակտիվները և արգելել նրանց մուտքն ԱՄՆ[1][2]։