ՄԱԿ-ի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
ՄԱԿ-ի համալսարան (ՄԱՀ) (ճապ.՝ 国際連合大学, Kokusai rengō daigaku, UNU), 1975[1] թվականին հիմնադրված գիտնականների միջազգային միություն, որը զբաղված է հետազոտություններով, քաղաքագիտական ուսումնասիրությամբ, ինստիտուցիոնալ և անհատական ներուժի զարգացման, ինչպես նաև տեղեկատվության տարածման աշխատանքներով[2]։ Այն գտնվում է Սիբույայում (Տոկիո, Ճապոնիա)՝ ՄԱԿ-ի դիվանագիտական կարգավիճակով։ 2010 թվականից ՄԱՀ-ը լիազորված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ Այն նաև կամուրջ է հանդիսանում ՄԱԿ-ի և միջազգային ակադեմիայի, քաղաքականության ստեղծման և մասնավոր հատվածի համայնքների միջև։
ՄԱԿ-ի համալսարան United Nations University | |
---|---|
ՄԱԿ-ի համալսարանի Լոգո | |
Համալսարանի շենքը, Տոկիո | |
Հապավում | ՄԱՀ |
Տեսակ | international university?, հետազոտական համալսարան, organization established by the United Nations?, Միջազգային կազմակերպություն և մտքի կենտրոն |
Հիմնադրված է | դեկտեմբեր 1972 |
Հիմնադրիր | Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Jingūmae? |
Կայք | unu.edu(անգլ.)(ճապոներեն) |
United Nations University Վիքիպահեստում |
Համալսարանը ղեկավարում է ռեկտորը, որն ունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։
Մինչև այսօր, ՄԱՀ-ն ունեցել է վեց ռեկտոր։ 2013 թվականից մինչև այսօր համալսարանի ռեկտորը կանադացի Դեյվիդ Մ․ Մելոնեն է։
Միավորված ազգերի կազմակերպության համալսարանի ռեկտորների ցանկը․
# | Ռեկտոր | Պաշտոնի սկիզբ | Պաշտոնի վերջ |
---|---|---|---|
1 | Ջեյմս Մ․ Հեսթեր | Նոյեմբերի 11, 1974 | Ապրիլի 10, 1980 |
2 | Սոեջաթմոկո | Ապրիլի 10, 1980 | Մարտի 30, 1987 |
3 | Հեյթոր Գուրդուլինո դե Սոուսա | Մարտի 30, 1987 | Սեպտեմբերի 1, 1997 |
4 | Հանս Ջ․ Ա․ Վան Գինկել | Սեպտեմբերի 1 1997 | Սեպտեմբերի 1, 2007 |
5 | Քոնրադ Օսթերվալդեր | Սեպտեմբերի 1, 2007 | Փետրվարի 28, 2013 |
6 | Դեյվիդ Մ․ Մալոնե M. Malone | Մարտի 1, 2013 | մինչև հիմա |
ՄԱԿ-ի համալսարանն ունի 24 աշխատակցից կազմված Կառավարման խորհուրդ[3], որի անդամները նշանակվում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի որոշմամբ վեց տարի ժամկետով[4]։ Համալսարանն ունի սեփական հրատարակչությունը՝ ՄԱՀ-ի հրատարակչությունը։
Համալսարանը հիմնադրվել է 1973 թվականին, իսկ պաշտոնական գործունեությունը ծավալել է 1976 թվականից՝ ՄԱԿ-ի 7 Ճապոնիայի միջև մշտական համաձայնագրի ստորագրումից հետո[5]։ Միավորված ազգերի կազմերպության համալսարանի ստեղծման գաղափարը ծագել է 1969 թվականին Գլխավոր քարտուղար Ու Տանի կողմից[6]։
Տարիների ընթացքում ՄԱՀ-ի մի քանի ինստիտուտներ ստեղծվեցին` ՄԱԿ-ի հետազոտական նախաձեռնություններին աջակցելու համար։ Մասնավորապես, 2007 թվականին Բոննում (ՄԱՀ-ViE) փոխռեկտորատ հիմնադրվեց՝ Եվրոպայում ՄԱԿ-ի համալսարանի ներկայությունը ապահովելու համար։ Համալսարանը նպատակաուղղված է խթանել ՄԱԿ-ի՝ խաղաղությանը և առաջընթացին ուղղված նպատակների իրականացումը։ ՄԱՀ-ViE-ի նպատակն է օգնել այնպիսի համընդհանուր հրատապ խնդիրների լուծումներ գտնելուն, ինչպիսիք են մարդկության գոյատևումը, զարգացումն ու բարեկեցությունը[2]։
2009 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան փոփոխել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը, որպեսզի ՄԱՀ-ին հնարավորություն ընձեռվի «խրախուսել և տրամադրել մագիստրոսի և դոկտորական աստիճանները, դիպլոմները, վկայականները և այլ ակադեմիական խրախուսանքներ»[7]։
2013 թվականին UNU-ISP-ը Ակադեմիկական աստիճանների և համալսարանական գնահատանների ազգային ինստիտուտում (Ճապոնիայի բարձրագույն ուսումնական ինստիտուտների հավատարմագրման գործակալությունն է) հայտարարել է իր հավատարմագրության հետամուտ լինելու մասին[8]։ ՄԱՀ-IAS-ը պաշտոնապես հավատարմագրվել է 2015 թվականի ապրիլին՝ դարձնելով այն առաջին միջազգային կազմակերպությունը, որը ճանաչվել է NIAD-UE-ի կողմից[9]։
Համալսարանը բացառապես ֆինանսավորվում է պետությունների, գործակալությունների, հիմնադրամների և անհատ դոնորների կողմից կամավոր վճարումներով։ Համալսարանը ՄԱԿ-ի բյուջեից չի ֆինանսավորվում և աշխատանքային ծախսերի համար անհրաժեշտ տարեկան եկամտի մեծ մասը ստանում է Նվիրատվության հիմնադրամից։ ՄԱՀ-ի բյուջեն 2008-2009 թվականներին կազմել է 101,8 միլիոն դոլար, իսկ անձնակազմը բաղկացած է 559 աշխատակցից, որոնք ներկայացնում են զարգացած և զարգացող երկրները[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.