բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Ճրագախոտ (լատին․՝ Orobanche), կաղընձնի, առյուծախոտ, գայլի վիզ, ճրագախոտազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա մակաբույծ, քլորոֆիլազուրկ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 79[1] տեսակ։
Ճրագախոտ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Orobanche L., 1753
| ||||||||||||
|
Ցողունը հաստ է, մսոտ, դեղնավուն, կապտագույն, բաց դարչնագույն՝ պատված մանր ու նուրբ թեփուկներով, որոնք հետզարգացած տերևների հետքեր են, հաճախ՝ ճյուղավորվող, հիմքում՝ պալարանման, բարձրանում է՝ 10-60 սմ։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ ճռճռուկ ճուռակախոտ մազմզոտ ճրագախոտ Մակարդախոտ հասկանման, ծաղիկները՝ սպիտակա-դեղնավուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը կաշեկերպ, բազմասերմ տուփիկ է։ Սերմերը շատ մանր են։ Մոլախոտ է։
Հայաստանում՝ 38 (39) տեսակ՝
Տարածվում են Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում։
Տարածված է Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին, մարգագետիններում, անտառներում և այլն (ստորին լեռնայինից մինչև ալպյան գոտի)։ Խոտաբույսերի արմատների մակաբույծ է։
Orobanche aconiti-lycoctoni Moreno Mor. et al. |
Orobanche icterica
Pau |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.