![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/28/Saenredam_-_Het_oude_stadhuis_te_Amsterdam.jpeg/640px-Saenredam_-_Het_oude_stadhuis_te_Amsterdam.jpeg&w=640&q=50)
Ճարտարապետական նկարչություն
From Wikipedia, the free encyclopedia
Ճարտարապետական նկարչություն, կենցաղային գեղանկարչության ձև, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվում է ճարտարապետությանը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարդարանքին։ Թեպետ ճարտարապետությունը առկա է բազմաթիվ վաղ նկարներում, սակայն հիմնականում օգտագործվել է որպես ֆոն կամ նկարչությանը ռիթմ է հաղորդել։ Վերածննդի դարաշրջանում ճարտարապետական ձևն օգտագործվել է հեռանկարները ընդգծելու և խորությունը արտահայտելու համար, օրինակ՝ Մազաչչոյի «Երրորդություն» (1420) որմնանկարում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/28/Saenredam_-_Het_oude_stadhuis_te_Amsterdam.jpeg/640px-Saenredam_-_Het_oude_stadhuis_te_Amsterdam.jpeg)
Ճարտարապետական նկարչությունը, որպես ինքնուրույն ժանր, առաջացել է 16-րդ դարում Ֆլանդրիայում և Նիդերլանդներում և զարգանալով հասել իր գագաթնակետին հոլանդական գեղանկարչության մեջ 16-17-րդ դարերում[1][2]։ Ավելի ուշ ժանրը վերածվեց ռոմանտիկ նկարչության գործիքի, ինչպես, օրինակ, հայտնի դարձած ավերակների տեսարանները։