Ճապոնիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Ճապոնիզմ (ֆր.՝ Japonisme), ուղղություն 19-րդ դարի եվրոպական արվեստում։ Ձևավորվել է ճապոնական գունավոր փորագրության` ուկիյո-է-ի և կիրառական արվեստի ազդեցությամբ[1]։ Ճապոնական արվեստում մոտիվները, տեխնիկան, գույների արտահայտումը արտացոլվել են այնպիսի վարպետների արվեստում, ինչպիսիք են Էդուարդ Մանեն, Պոլ Գոգենը, Վան Գոգը և այլ իմպրեսիոնիստներ։ Ճապոնիզմը նշանակալի ազդեցություն է թողել նաև մոդեռնի և կուբիզմի վրա[2]։