From Wikipedia, the free encyclopedia
Ճախարակ թել մանելու գործիք։ Բաղկացած է թեք ոտքերով պատվանդանի վրա ամրացված առանցքակալից, դրա միջով անցնող և երկու կողմերում միակտոր փայտից կամ միմյանց վրա խաչաձև դրված ութաձև բարակ տախտակներով թևերից ու թելը փաթաթող իլիկից։ Թևերը միմյանց միանում են վերին և ստորին եզրերի ատամների արանքով անցկացված բրդե թելերով և կազմում անվի հակառակ երեսը։ Թևերի վրա փաթաթված կպրած թելով առանցքի վրա ամրացված շուռտվիկի միջոցով գործի դրվող անվի պտույտը փոխանցվում է իլիկին։ Ճախարակով մանում էին ցանկացած բարակության և ոլորման աստիճանի թել։ Այժմ ճախարակը օգտագործվում է հազվադեպ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 57)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճախարակ (գործիք)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.