From Wikipedia, the free encyclopedia
Ղրիմյան մողես (լատին․՝ Podarcis tauricus), մողեսակերպերի կարգի իսկական մողեսների ընտանիքին պատկանող սողուն։
Ղրիմյան մողես | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Podarcis tauricus
(Pallas, 1814)
|
||
Հոմանիշներ | ||
Lacerta taurica Pallas 1814 |
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
|
Իսկական մողեսների մեծ ընտանիքի այս ներկայացուցիչները տարածված են Բալկանյան թերակղզում, Ուկրաինայի սևծովյան շրջաններում, Մոլդովայում, ինչպես նաև Ղրիմի թերակղզում։ Իրենց անվանումը ստացել են Ղրիմ թերակղզում տարածվածության պատճառով։
Վարում է ակտիվ ցերեկային կենսակերպ։ Ձմեռում է սեպտեմբեր-հոկտեմբերից մինչև ապրիլ։ Հանդիպում է ձորերում, բլրալանջերին, ինչպես նաև այգիներում։ Սիրում է բնակվել նոսր բուսականություն ունեցող վայրերում։ Օրվա շոգ ժամերին ղրիմյան մողեսը քուն է մտնում, որը կարող է օրեր տևել։ Սնվում է փոքր չափի միջատներով։
Ղրիմյան մողեսը միջին չափի սողուն է։ Մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 18-20 սմ։ Գլխի հատվածը տափակ է, իսկ մարմնի վերնամասն ունի կանաչ կամ գորշ գունավորում (գորշականաչ)։
Ի տարբերություն էգերի՝ արուներն ունեն առավել վառ գունավորում։ Մեջքի վրա տարածվում են 2 շարքով դասավորված սև բծեր։ Արուի փորի հատվածը դեղնավուն կամ որոշ դեպքերում նարնջագույն է, իսկ էգերինը՝ սպիտակ կամ սպիտակամոխրագույն[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.