Ղրիմ
From Wikipedia, the free encyclopedia
Ղրիմի թերակղզի կամ Ղրիմ[1] (ուկրաիներեն՝ Крим, Кримський півострів, ռուս.՝ Крым, Кры́мский полуо́стров, Ղրիմի թաթարերեն՝ Qırım, Qırım yarımadası, Къырым, Къырым ярымадасы), արևմտահայ աղբյուրներում՝ Խրիմ, թերակղզի Եվրոպայի արևելքում։ Դե ֆակտո Ռուսաստանի, իսկ դե յուրե՝ Ուկրաինայի տարածքի մի մասն է։ Թերակղզում է գտնվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը։ Տարածությունը 25,5 հազար կմ² է։ Արևմուտքում և հարավում ողողվում է Սև, արևելքում՝ Ազովի ծովերով։ Արևելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչև 8 կմ) պարանոցով։ Ղրիմի արևելքում գտնվում են Կերչ, արևմուտքում՝ Թարխանկուտ թերակղզիները, հյուսիսարևելյան ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։
Արագ փաստեր Կոորդինատներ ...
Ղրիմի թերակղզի ուկրաիներեն՝ Крим, Кримський півострів ռուս.՝ Крым, Кры́мский полуо́стров Ղրիմի թաթարերեն՝ Qırım, Qırım yarımadası, Къырым, Къырым ярымадасы | ||
Ողողող ջրեր | Սև ծով Ազովի ծով | |
Երկիր | Ռուսաստան Ուկրաինա[Ն 1] | |
Վարչատարածքային բաժանում | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն | |
Ղրիմի թերակղզի | ||
Փակել
Ղրիմում է ծնվել հանրահայտ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։