Ձորոյ վանք
From Wikipedia, the free encyclopedia
Ձորավանք կամ Ձորոյ վանք, հայկական վանք պատմական Տուրուբերան նահանգում։
Արագ փաստեր Վանք, Տեղադրություն ...
Ձորոյ վանք | |
Վանք | |
---|---|
Տեղադրություն | Արճեշի տարածաշրջան |
Աշխարհ | Արճեշ |
Պատմական երկիր | Վասպուրականի թագավորություն |
Կրոնադավանանք | ![]() |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Ներսես Շինող |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | ավերակ |
Ակտիվ է | Ոչ |
Փակել
Ձորավանքը կամ Ձորոյ վանքը գտնվել է Վանա լճի հյուսիսում՝ Արճեշի տարածաշրջանի համանուն գյուղի մոտակայքում՝ բլրի վրա։
Ձորոյ վանքը մոտ է եղել Սալնապատի վանքին, և շատ հաճախ դրանք նույնացրել են միմյանց հետ։ Ձորավանքը կառուցվել է Ներսես Պարթևի կամ Ներսես Շինողի կողմից։
Վանքը եղել է կաթողիկոսարան։ Այդտեղ թաղված են Վասպուրական գավառի Գևորգ կաթողիկոսը, Հովհաննես պատմագիր կաթողիկոսը, Վահանիկ կաթողիկոսը։
Ձորոյ վանքի մոտակայքում հավիտենական հանգիստ են գտել նաև իշխանական տներից Համազասպուհու, Սեդա Տիկին Ապումրուանի և այլոց մարմինները։