From Wikipedia, the free encyclopedia
Ձայնագրման ակադեմիա (պաշտոնապես՝ Արվեստի և Գիտության Ձայնագրման Ազգային Ակադեմիա), երաժիշտների, պրոդյուսերների, ձայնագրման ինժեներների և այլ երաժշտական մասնագետների ամերիկյան ակադեմիա[1][2]։ Այն հայտնի է իր Գրեմմի մրցանակաբաշխության համար, որը գնահատում է տարբեր նվաճումները երաժշտության արտադրության մեջ։
Ձայնագրման ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտական ընկերություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1958 |
Գլխադասային գրասենյակ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Հարվի Մեյսոն կրտսեր |
Պարգևներ | |
Կայք | recordingacademy.com(անգլ.) |
Ակադեմիայի հիմնադրումը վերագրվում է 1950 թվականների սկզբին։ Հոլիվուդի առևտրա-տնտեսական պալատը օգնություն է խնդրել ձայնագրման ինդուստրիայից տրամադրել նրանց երաժշտական արտադրության մեջ այն մարդկանց անուններով ցանկը, որոնք արժե գնահատել Փառքի Ծառուղու աստղերով[3]։ Երաժշտական կոմիտեն պատրաստել է այդ ցանկ, բայց աշխատելով, նրանք հասկացել են, որ ինդուստրիայում կան շատ տաղանդավոր երաժիշտներ, որոնք չեն արժանանալու Բրոնզե Աստղով ճանաչմանը[4]։
Հիմնադիր կոմիտեի կազմի մեջ են մտել Ջեսի Քեյը MGM Records-ից, Լլոյդ Դանը և Ռիչարդ Ջոնսը Capitol Records-ից, Սոնի Բըրքը և Միլթ Գաբլերը Decca Records-ից, Դենիս Ֆարնոնը RCA Records-ից և Ակսել Սթորդալը, Փոլ Ուեսթոնն ու Դորիս Դեյը Columbia Records-ից[5]։ Դա ակադեմիայի և Գրեմմի մրցանակաբաշխության սկիզբն էր[6][7][8]։
Ձայնագրման ինդուստրիան պաշտոնապես հիմնադրվել է 1957 թվականին։
Առաջին ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխությունը կայացել է 1959 թվականի մայիսի 4-ին միանգամից երկու տեղերում՝ Բևերլի Հիլզի Beverly Hilton հյուրանոցում և Նյու Յորքի Park Sheraton հյուրանոցում[9], բաժանվել են 28 մրցանակներ։ Մրցանակների թիվը ավելանում և տատանվում էր տարիների ընթացքում։ Ակադեմիան ավելացնում կամ կրճատում էր տարբեր կատեգորիաներ, և մի ժամանակ, դրանց թիվը 100-ից ավել էր[10]։ Երկրորդ Գրեմմի մրցանակաբաշխությունը, որը կայացել է 1959 թվականին, եղել է առաջինը, որ ցուցադրվում էր հեռուստասեսությամբ[11], բայց դա նորից դադարել են ցուցադրել մինչև 1971 թվականին կայացած 13-րդ Գրեմմի մրցանակաբաշխությունը[12]։
1997 թվականին Ձայնագրման ակադեմիան Մայքլ Գրինի ղեկավարությամբ հիմնել է ձայնագրման լատինական ակադեմիան, որը կազմակերպում է Լատինական Գրեմմի մրցանակաբաշխությունները։
Նիլ Պորտնովը զբաղեցնում էր նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնը 2002-ից մինչև 2019 թվականները[13]։ Դեբորա Դուգանը փոխարինել է նրան, պաշտոն ստանալով 2019 թվականի օգոստոսի 1-ին[14]։ Նա առաջին կինն է, ով գլխավորել է կազմակերպությունը[14]։ Դուգանը հեռացվել է իր պաշտոնից 2020 թվականի հունվարի 16-ին այն բանից հետո, երբ բողոքները իր տեղակալի նկատմամբ չեղարկվել են։ Նա պնդում էր, որ փորձում էր բարեփոխել կազմակերպությունը, և դա անելիս նա շատ նոր բաներ է պարզել, ներառյալ Պորտնովի կողմից սեքսուալ հարձակման ենթարկված արտիստի հայտարարությունը[15]։ Հարվի Մեյսոն կրտսերը ներկա պահին զբաղեցնում է ակադեմիայի ժամանակավոր նախագահի/գլխավոր տնօրենի պաշտոնը[16]։
Գրեմմի մրցանակը հանձնվում է ձայնագրման ակադեմիայի կողմից երաժշտական արտադրության մեջ նվաճումների ճանաչման համար[17]։ Ամենամյա մրցանակաբաշխությունը ներառում է նշանավոր արտիստների ելույթներ, և նույնպես այն մրցանակների հանձնումը, որոնք լայն հետաքրքրություն են առաջացնում։ Գրեմմին այն երեք գլխավոր երաժշտական մրցանակաբաշխություններից է՝ American Music Awards և Billboard Music Awards-ի հետ, որոնք կազմակերպվում են ամեն տարի[18]։
Ակադեմիան տասներկու ստորաբաժանումներ ունի ԱՄՆ-ի տարբեր տարածքներում։ Դրանք գտնվում են Ատլանտայում, Չիկագոյում, Ֆլորիդայում, Լոս Անջելեսում, Մեմֆիսում, Նեշվիլում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Սան Ֆրանցիսկոյում, Տեխասում և Վաշինգտոն ԿՇ-ում[19][19][20]։ Սյուզան Հըրթը ակադեմիայի ստորաբաժանման առաջին ԼԳԲՏ նախագահն է 2005 թվականից[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.