![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/33/RPG-7_detached.jpg/640px-RPG-7_detached.jpg&w=640&q=50)
ՁՀՆ-7
From Wikipedia, the free encyclopedia
ՁՀՆ-7 կամ ձեռքի հակատանկային նռնականետ, դյուրակիր, բազմակի օգտագործման հակտանկային նռնականետ։ ՁՀՆ-7 անվանումը ծագել է ռուսերեն Ручной Противотанковый Гранатомёт (Ձեռքի հակատանկային նռնականետ) անվանումից։ Սկզբնապես արտադրվել է Խորհրդային Միությունում։ Այժմ այն արտադրում է ռուսական Բազալտ ընկերությունը։ Զենքի ԳՌԱՈՒ-ի ինդեքսը՝ 6G3:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/33/RPG-7_detached.jpg/640px-RPG-7_detached.jpg)
ՁՀՆ-7-ը իր ամրության, պարզության, էժան գնի և արդյունավետության շնորհիվ դարձել է աշխարհի ամենալայն կիրառություն ունեցող հակատանկային զենքը։ Ներկա դրությամբ շուրջ 40 երկիր օգտագործում է, և յոթ երկիր արտադրում է զենքի մի շարք տեսակներ։ Այն ժողովրդականություն է վայելում պարտիզանական անկանոն ուժերի շրջանում։ ՁՀՆ-ն Վիետնամյան պատերազմից (1960-ականների կեսեր) սկսած մինչև 2010-ականների Աֆղանստանի պատերազմը օգտագործվել է աշխարհի գրեթե բոլոր հակամարտությունների ժամանակ։