Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոն
թանգարան Ռուսաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Հրեական թանգարան ու հանդուրժողականության կենտրոն (ռուս.՝ Еврейский музей и центр толерантности), 2012 թվականի նոյեմբերի 8-ին Մոսկվայում բացված թանգարան[1]
Հրեական թանգարան և հանդուրժողականության կենտրոն | |
---|---|
Տեսակ | թանգարան և հրեական թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա |
Վայր | Օբրազցովի փողոց |
Կազմված է | Schneerson library in Moscow? |
Ղեկավարության նստավայր | Bakhmetevsky Bus Depot, Maryina Roshcha District |
Հիմնադրվել է | 2012 |
Տնօրեն | Ալեքսանդր Բորոդա |
Կայք | jewish-museum.ru/en/(անգլ.) և jewish-museum.ru(ռուս.) |
Մտահղացման հեղինակների խոսքով՝ նոր թանգարանի նպատակն է ցուցադրել հրեաների կենցաղն ու մշակույթը, ինչպես նաև Ռուսաստանի պատմությունը ներկայացնել այդտեղ ապրող ժողովուրդներից մեկի միջոցով։ Թանգարանի հիման վրա գործող «Հանդուրժողականության կենտրոնը» երկխոսությունների համար նախատեսված հարթակ է, որտեղ կքննարկվեն մշակույթների միջև հանդուրժողականությանը, հարգանքին ու փոխըմբռնմանը վերաբերող հարցեր[2]։
Համալիրը գտնվում է Օբրազցովա փողոցում 1925-1927 թթ. ճարտարապետ Կոնստանտին Մելնիկովի նախագծով կառուցված Բախմետևսկի գարաժի պատմական շենքում, որը անհատույց Մոսկվայի հրեական համայնքային կենտրոնին (Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիային) է փոխանցվել։
Թանգարանի ստեղծման նախաձեռնողներն են Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բեռլ Լազարը և Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորոդան։ Բեռլ Լազարի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում այդ նախաձեռնությանը աջակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով առաջարկել է Թանգարանի կառուցման հիմնադրամին փոխանցել մեկ ամսվա իր աշխատավարձը[3][4]։
Հրեական թանգարանը և հանդուրժողականության կենտրոնը աշխարհի խոշորագույն հրեական թանգարանն է և Եվրոպայի խոշորագույն բացօդյա ցուցահանդեսի հարթակ. ընդհանուր տարածքը՝ 17 հազար մ² և ցուցահանդեսի տարածքը՝ 4.5 հազար մ²։
Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 8-ին[5], որին մասնակցել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը[5]։