հայ լրագրող, արվեստագետ From Wikipedia, the free encyclopedia
Հրաչուհի Շահեի Տատուրյան (օգոստոսի 13, 1955[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, կինոսցենարիստ և հեռուստատեսային լրագրող։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հրաչուհի Տատուրյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1955[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | արվեստագետ և լրագրող |
Ծնվել է Երևանում։ 1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ ուսանելով անվանի շեքսպիրագետ, արվեստաբան Ռուբեն Զարյանին։ Հոդվածներ է գրել աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի, Անրի Վերնոյի, Մհեր Մկրտչյանի, ռուս անվանի դերասանուհի Ելենա Սոլովեյի և այլ արվեստագետների մասին։ Խմբագրել է կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի «Երկխոսություն Երրորդի Համար» հուշերի գիրքը։ Սցենարներ է գրել տարբեր վավերագրական ֆիլմերի և հաղորդումների, ինչպես նաև երգահան դիրիժոր Լորիս Ճգնավորյանի մասին պատմող բազմաթիվ տեսաֆիլմերի և հեռուստատեսային հաղորդումների համար։ Աշխատել է նախ «Ֆիլմ» թերթում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ, ապա և Ազգային Հեռուստատեսության (1991-1997 թթ.) «Լրաբեր» ծրագրում, որպես մեկնաբան։ 2001 թվականից բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և 2007 թվականին Լոս Անջելեսում ստեղծել է «Երկխոսություն Երրորդի Համար» և այնուհետև «INSIGHT TV Show» հոգեբանական հաղորդաշարը, Հայաստանի գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանի հետ միասին։ Այժմ աշխատում է ԱՄՆ-ում՝ USArmenia հեռուստատեսությունում, որպես «Բարի Գիշեր Հայեր» հաղորդաշարի ﬔկնաբան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.