Հրաչյա Սարգսյան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հրաչյա Սարգսյան (փետրվարի 13, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, Երևանի նախկին քաղաքապետ[1][2], ՀՀ վարչապետի նախկին խորհրդական[3]։ ՀՀ պաշտպանության փոխնախարար։
Հրաչյա Սարգսյան | |
Երևանի քաղաքապետ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | դեկտեմբերի 22, 2021 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | մարտի 17, 2023 |
Կուսակցություն՝ | «Իմ քայլը» դաշինք |
Նախորդող՝ | Հայկ Մարության |
Հաջորդող՝ | Լևոն Հովհաննիսյան (պաշտոնակատար) Տիգրան Ավինյան |
Ծննդյան օր՝ | փետրվարի 13, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
1991-1999 թվականներին սովորել է Երևանի համար 185 միջնակարգ դպրոցում։ 1999-2001 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենակետային վարժարանում, 2001-2005 թվականներին՝ ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան։ 2007-2009 թվականներին սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան։
2014-2018 թվականներին աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։ Նույն թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[4], այնուհետև 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվեց Երևանի քաղաքապետ։
2023 թվականի մարտի 17-ին նա հրաժարական տվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից[5]։
2023 թվականի ապրիլի 4-ին Հրաչյա Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։
2023 թվականի օգոստոսի 3-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
Հանդիսացել է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ, որտեղից հեռացվել է 2021 թվականի հուլիսի 28-ին[6]։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.