![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e7/Hrant_Dink_Plaket.jpg/640px-Hrant_Dink_Plaket.jpg&w=640&q=50)
Հրանտ Դինքի սպանություն
From Wikipedia, the free encyclopedia
Հրանտ Դինքի սպանություն (թուրքերեն՝ Hrant Dink suikastı), թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, որը տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրության շենքի դիմաց։ Հրանտ Դինքը եղել է «Ակօս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, ով Թուրքիայում բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության եղելության փաստի վերաբերյալ։ Հրանտ Դինքը մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ երկու ժողովուրդների երկխոսությունը կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Հրանտ Դինքը քննադատել է թուրքական կառավարության գործողությունները էթնիկ փոքրամասնությունների ճնշման և մարդու իրավունքների ոտնահարման համար։ Սպանությունից առաջ նա դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով՝ «թուրք ազգին վիրավորելու համար»։ Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր։ Սպանությունը խորապես քննադատել են նաև միջազգային հանրությունը և օտարերկրյա պետությունների ղեկավարները։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e7/Hrant_Dink_Plaket.jpg/640px-Hrant_Dink_Plaket.jpg)