From Wikipedia, the free encyclopedia
Հվան Հյոնջին (կորեերեն՝ 황현진, մարտի 20, 2000[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի ռեփեր և երգիչ։ Հարավկորեական Stray Kids խմբի անդամներից մեկը, դեբյուտը կատարել է 2018 թվականի մարտի 25-ին։
Հվան Հյոնջին | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 황현진 |
Ծնվել է | մարտի 20, 2000[1] (24 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, պարող և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | JYP Entertainment |
Կրթություն | Սեուլի կատարողական արվեստի դպրոց |
Անդամակցություն | Stray Kids |
Ստորագրություն | |
Hwang Hyun-jin Վիքիպահեստում |
Ծնվել է Կորեայի Սեուլ քաղաքում, եղել է ընտանիքի միակ երեխան։ Նրա ընտանիքն ունի Կամի (կորեերեն՝ 까미) անունով շուն։ Մանուկ հասակում նա այցելել է Լաս Վեգասի մանկապարտեզ, որտեղ օգտագործել է Սեմ անգլիական անունը[2]։ Երբ նա իր մոր հետ գնումներ էր կատարում միջնակարգ դպրոցի երրորդ կուրսում, նրան մոտենում են JYP Entertainment ընկերության աշխատակիցներից և նրան տալիս այցեքարտեր։ Հյոնջինին հրավիրել են մասնակցելու լսումներին։ Նա նաև մասնակցել է այլ ընկերությունների լսումներին, բայց որոշել է դառնալ թրեյնի JYP Entertainment-ում[3][4]։ 2017 թվականին նա նկարահանվել է Mnet հեռուստաալիքում թողարկված Stray Kids ռեալիթի շոուում։
2018 թվականի մարտի 25-ին նա պաշտոնապես արել է դեբյուտ Stray Kids-ի հետ և հաջորդ օրը թողարկվել է նրանց «I am NOT» առաջին մինի ալբոմը[5]։
Հյոնջինի Կորեայի երաժշտություն հեղինակային իրավունքի ասոցիացիայի (KOMCA) գրանցման համարը․ 10017957[6]։
Տարի | Ալիք | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2019 | Playlist | Էյ-Թին 2 | Ահյունի ընկեր | 16-րդ սերիա[7] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.