Հռոմեական դիցաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմեական դիցաբանություն, ավանդական պատմությունների ամբողջություն, որը վերաբերվում է Հին Հռոմի ծագմանը և վերջինիս կրոնական համակարգին՝ ներկայացված հռոմեացիների գրականության և կերպարվեստի միջոցով։ «Հռոմեական դիցաբանություն» տերմինը կարող է վերաբերվել նաև ցանկացած ժամանակաշրջանի և մշակույթների այն ներկայացուցիչներին, որոնց գործերում դիտարկվում է հռոմեական մշակույթը և գրականությունը։ Հռոմեացիները սովորաբար այս ավանդություննները որպես պատմական իրադարձություն էին մեկնաբանում՝ նույնիսկ եթե դրանց մեջ գերբնական կամ հեքիաթային տարրեր էին առկա։