Հուշագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հուշագրություն (անգլ.՝ /ˈmemwɑːr/[1]; ֆրանսերեն` mémoire: memoria, որ նշանակում է հուշ, հիշողություն), գեղարվեստավավերագրական գրականության ժանր, անցյալի հուշեր՝ շարադրված նկարագրվող իրադարձության ականատեսի կամ մասնակցի կողմից։ Անհատի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին անձնական կամ հանրային հուշերի ամբողջությունն է[2][3]։ Նկարագրվող դեպքերը դիտվում են իբրև փաստեր։ Թեպետ պատմականորեն հուշագրությունը համարվել է կենսագրության և ինքնակենսագրության ենթատեսակ, 20-րդ դարի վերջերից ժանրի սահմաններն առավել հստակ դարձան՝ ներկայացնելով առավել նեղ շրջանակ։ Կենսագրությունը և ինքնակենսագրությունը ներկայացնում են մի կյանքի պատմություն ամբողջականորեն, մինչդեռ հուշագրությունը ներկայացնում է մի այնպիսի հատված կյանքից, որը նշանակալի և պատմականորեն վճռորոշ է եղել հեղինակի կյանքում։ Չնայած այս սահմանումներին՝ երբեմն խիստ դժվար է հստակեցնել հուշագրության, ինքնակենսագրութ-յան և վավերագրությունների սահմանները մեր օրերում, երբ ժանրային «հիբրիդները» տարածված երևույթ են։ Հուշագրության հեղինակին կոչում են հուշագրող կամ մեմուարիստ։
Առաջարկվում է այս և Հիշատակագրություն հոդվածները միացնել իրար: (քննարկում) |