Հունգարական սփյուռք
From Wikipedia, the free encyclopedia
Հունգարական սփյուռք (հունգ.՝ Magyar diaszpóra), Հունգարիայի սահմաններից դուրս ապրող էթնիկ հունգարական բնակչության հավաքական անվանումը։ Հունգարական սփյուռքը բաժանվում է երկու խմբի։ Առաջին խմբում մտնում են այն հունգարացիները, որոնք ապրել են տարածքներում, որոնցից Հունգարիան զրկվել է 1920 թվականի Տրիանոնի հաշտության պայմանագրով (1947 թվականին սահմանները հաստատվել են Փարիզի հաշտության պայմանագրով)։ Սփյուռքի այդ մասի թվաքանակը կազմում է 3,3 միլիոն մարդ։ Երկրորդ խումբը էթնիկ հունգարացիներն են, որոնք տարբեր տարիների լքել են երկրի տարածքը (ընդ որում՝ 1956 թվականի իրադարձությունների ժամանակ կամ Հունգարիայի՝ ԵՄ մտնելուց հետո)։