Հունաստանի հավանական հեռացումը Եվրագոտուց
From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանի հավանական հեռացումը Եվրոպական գոտուց կամ առավել հայտնի է որպես «Գրեքսիթ», քաղաքական իրադարձությունների շղթա Հունաստանի Հանրապետությունում, որի արդյունքում երկիրը հասնում էԵվրոպական միությունից դուրս գալու շեմին։ Այն կարելի է համարել Հունաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական ճգնաժամի գլխավոր հետևանքներից մեկը։ «Գրեքսիթ» եզրը օգտագործվում է հիմնականում անգլալեզու գրականության մեջ։ «Գրեքսիթ» տերմինի հեղինակներն էին Ուիլյամ Բույտերը և Իբրահիմ Ռաբարին։ Այն առաջադրվել է 2012 թվականի փետրվարի 6-ին։ Այս եզրը կազմված է անգլերեն «Հունաստան» (անգլ.՝ Greece) և «ելք» (անգլ.՝ exit) բառերի առաջին վանկերից։
- Այս հոդվածը Հունաստանի Եվրոպական գոտուց հեռանալու հավանականությունների մասին է։ Չշփոթե՛լ «Բրեքսիթի»՝ Միացյալ Թագավորության Եվրոպական Միությունից դուրս գալու հետ
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/a/ad/%D5%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8_%D4%B5%D5%BE%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D6%81.jpg/320px-%D5%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8_%D4%B5%D5%BE%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D6%81.jpg)
Հունաստանը առաջին երկրներից էր, որ անդամակցել է համաեվրոպական Եվրոպական միությունը (1981 թվականից)։ Եվրոպական միությունից դուրս գալու անհրաժեշտությունը Հունաստանում առաջանում է 2013-2014 թվականներին, մինչդեռ այդ ձգտումն իր գագաթնակետին է հասնում 2015 թվականի հունիս-հուլիսին։ Երկրում բռնկված տնտեսական ճգնաժամի հաղթահարումը հույները կապում էին Եվրոպական միության անդամ գերտերությունների հետ։ Ներքին խնդիրների հաղթահարման նպատակով Հունաստանը դիմում է արտաքին ֆինանսական օգնությանը։ Արդյունքում աճում է օտար երկրների ֆինանսատնտեսական ազդեցությունը Հունաստանում։