From Wikipedia, the free encyclopedia
Առաջին հունական հանրապետություն (հուն․՝ Αʹ Ελληνική Δημοκρατία), հունական ժամանակավոր կառավարությունը, որը ստեղծվել է Հունաստանի անկախության պատերազմի արդյունքում և պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ՝ իր լիակատար տարածքային ամբողջականությունը ապահովելու համար։
Այս ժամանակակից կառավարությունը, որը ձևավորվել է 1822 թվականին դա եղել է Հունաստանի պատմության առաջին հանրապետությունը[3][4][5][6]։
Հետագայում Հունաստանի տարածքում ձևավորվում են նաև այլ ժողովրդավարական պետական միավորումներ՝ Հունաստանի երկրորդ և երրորդ հանրապետությունները։
1821 թվականի վճռական ապստամբությունից հետո Հունաստանի հարավում ստեղծվեց ժամանակավոր պետական միավորում։ Հունաստանի անկախության պատերազմի մասնակիցները համալրեցին հունական կառավարության խորհուրդները և դարձան ազգային ժողովի վարչակազմի անդամներ։
1822 թվականին ընդունվում է համահունական առաջին Սահմանադրությունը, որը ազդարարում է ժամանակակից հունական պետականության սկիզբը։
Չնայած նրան, որ խորհուրդները շարունակում էին պահպանել իրենց գոյությունը, սակայն մինչև 1824 թվականը Հունաստանում պետական գլուխ կանգնած պետական մարմին չկար։
Պատճառը հիմնականում այն էր, որ Եվրոպայի մեծ տերությունները (Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան, Իտալիա, Ավստրիա) հրաժարվում էին ճանաչել նորանկախ պետության անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Բացի այդ, երկրում շարունակվում էին քաղաքական ճնշումները, քաղաքացիական պատերազմները և թուրք-եգիպտական զորքերի շարունակական հարձակումները։ Այս ամենը կարող էին հանգեցնել նորանկախ երկրի փլուզման։
1827 թվականին հունական մեծ հեղափոխությունը ավարտվեց հաղթանակով։ Թուրքական տիրապետության դեմ պայքարելու համար ոտքի էին կանգնել հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ։
Քաղաքական ասպարեզում փոխվեց այն որ Մեծ տերությունները փոխեց իրենց վերաբերմունքը Հունաստանի նկատմամբ։ Մեծ Բրիտանիան զորքեր տրամադրեց Հունաստանի առաջին ժամանակավոր հանրապետությանը թուրք զավթիչների դեմ պայքարի համար։
Այս պայմաններում Լոնդոնում գումարվեց վեհաժողով, որտեղ քննարկվեց Հունաստանի անկախության հարցը։ 1828 թվականին Հունաստանի ժամանակավոր կառավորությունը իր դիրքերը ամրապնդելու նպատակով քայլեր ձեռնարկեց վերականգնել պատերազմների և հեղափոխությունների արդյունքում քայքայված տնտեսությունը։
1832 թվականին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիա և Ռուսական կայսրության միջամտությամբ Թուրքիան ճանաչեց Հունաստանի անկախությունը[7]։ Հունաստանի առաջին հանրապետությունը, որը իր բնույթով ժամանակավոր կառավարություն էր, անկում ապրեց։
Բալկանյան թերակղզում ստեղծվեց Հունաստանի թագավորությունը։ Հունաստանի առաջին թագավոր ընտրվեց Բավարիայի թագաժառանգ դրածո թագավոր Օտտոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.