From Wikipedia, the free encyclopedia
Հունական կրակ (կամ հեղուկ կրակ, հուն․՝ ὑγρός πῦρ), հրկիզող խառնուրդ, որը, հավանաբար, կազմված էր խեժերից, բևեկնախեժից, ծծմբից, բորակից և այլ նյութերից։ Բոցը ջրով չի մարել։ Օգտագործվել է VII–XV դդ. ծովամարտերում և ամրոցների պաշարման ժամանակ։ Հունական կրակը հույները փոխառել են արաբներից, հաջողությամբ օգտագործել 673-ին՝ Կոստանդնուպոլսի պաշտպանության ժամանակ։ Տաք խառնուրդը նետվում էր հակառակորդի նավերի վրա տակառներով, ինչպես նաև նավի ցռուկին կամ կողերին տեղադրված պղնձե հատուկ խողովակներով։ Մինչև XII դ. հույները պահպանել են ծովամարտում Հունական կրակի օգտագործման մենաշնորհը։ Հրազենի երևան գալով Հունական կրակը կորցրեց իր նշանակությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունական կրակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 645)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.