![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Albania_Greece_Locator.svg/langhy-640px-Albania_Greece_Locator.svg.png&w=640&q=50)
Հույն-ալբանական հարաբերություններ
From Wikipedia, the free encyclopedia
Հույն-ալբանական հարաբերությունները Ալբանիայի և Հունաստանի միջև երկկողմ դիվանագիտական հարաբերություններն են։ Շնորհիվ Հունաստանում ալբանացի ներգաղթյալների և Ալբանիայում հունական համայնքի ներկայությանը, պատմական եւ մշակութային կապերի[1], ինչպես նաև Ալբանիայի և Հունաստանի կառավարությունների միջև բարձր մակարդակի հաճախակի շփումներըի` երկու երկրները այսօր պահպանում են ուժեղ, սակայնյն երբեմնարդ դիվանագիտականան ան հարաբերությունըներ։
Երկու երկրներն էլ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների անդամ են, ներառյալ Եվրախորհուրդը և ՆԱՏՕ-ն, և կիսում են ընդհանուր քաղաքական հայացքները Բալկանների և աշխարհի վերաբերյալ, ընդ որում Հունաստանը հանդիսանում է Ալբանիայի ԵՄ-ի անդամակցության թեկնածության ուժեղ կողմնակից՝ առաջարկելով «Agenda 2014»-ը[2], որով առաջարկվում է խթանել Բալկանյան թերակղզու արևմտյան բոլոր պետությունների Եվրամիությանը ինտեգրմանը[3]։ Հունաստանի ԵՄ նախագահության ընթացքում Ալբանիային տրվեց ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական թեկնածուի կարգավիճակ 2014 թվականի հունիսի 24-ին[4][5], որը համընկնում էր Հունաստանի կառավարության կողմից առաջարկված «Agenda 2014»-ի 10-ամյակի հետ, որը տեղի էր ունենում 2004-ի ԵՄ-Արևմտյան Բալկանյան գագաթնաժողովի շրջանակներում Սալոնիկում։
Հունաստանը Ալբանիայի ամենամեծ օտարերկրյա ներդրողն է և հիմնական առևտրային գործընկերը[6]։ Հունաստանը Ալբանիայի ամենամեծ օտարերկրյա ներդրողն է և հիմնական առևտրային գործընկերը[7]։ Երկու կառավարությունների և բիզնես ոլորտի միջև համագործակցությունը գոյություն ունի բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են շուկան, էներգետիկան, ռազմարդյունաբերությունը, զբոսաշրջությունը և մշակույթը, ընդարձակ երկկողմանի ծրագրեր, ինչպիսիք են Տրանսադրիատիկ խողովակաշարը և հիդրոէլեկտրակայանները։ Հունաստանը եղել է նաև Ալբանիայի ամենամեծ հովանավորը, ինչպես նաև Ալբանիայի ազգային թատրոնի առաջատար հովանավորը[8]։
Երկու երկրների միջև ժամանակակից դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1971 թվականին և այսօր համարվում են դրական[9]։ Չնայած երկու ժողովուրդները, ովքեր կիսում են ընդհանուր ավանդույթներ, մշակույթ, պատմություն և ազգամիջյան հարաբերություններ, Ալբանիայի հունական համայնքներին և Հունաստանի ալբանական համայնքներին վերաբերող դիվանագիտական լարվածությունը շարունակում են կարևոր դեր ունենալ այն հարցում, թե երկու երկրներն ու ժողովուրդները, ինչպես են վերաբերվում միմյանց[10]։ ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների դիվանագիտական կապերի արդի հարցերը ներառում են Հունաստանի և Ալբանիայի միջև գործող ուժի մեջ մնացած պատերազմի կարգավիճակի վերացումը՝ 1940 թվականին հունա-իտալական պատերազմի պատճառով[11][12][13] և մարդու իրավունքներին վերաբերող հարցերը, որոնց առերեսվում է հունական համայնքը Ալբանիայում[14][15]։ Չնայած որոշ խոչընդոտների և հակառակ ԶԼՄ-ների ներկայացրածին` ալբանացիները և հույները շարունակում են պահպանել փոխկապակցված հարաբերություններ իրենց համապատասխան երկրներում ՝ ակադեմիկոսների, մշակութային խմբերի, ՀԿ-ների, էթնիկ փոքրամասնությունների, խառը ընտանիքների և ոչ պետական այլ դերակատարների կողմից ավելի ամուր սոցիալական և քաղաքական կապեր ստեղծելու շնորհիվ[16][17][18]։