![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/Girolamo_Sicciolante_-_Paus_Julius_III.jpg/640px-Girolamo_Sicciolante_-_Paus_Julius_III.jpg&w=640&q=50)
Հուլիոս III
From Wikipedia, the free encyclopedia
Հուլիոս III (լատ. Iulius PP. III, իտալ. Giovanni Maria Ciocchi del Monte, սեպտեմբերի 10, 1487[1][2], Հռոմ, Պապական մարզ - մարտի 23, 1555[3][4][1][…], Հռոմ, Պապական մարզ), Հռոմի պապ՝ 1550 թվականի փետրվարի 7-ից մինչև 1555 թվականի մարտի 23-ը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/C_o_a_Giulio_III.svg/640px-C_o_a_Giulio_III.svg.png)
Հուլիոս III | |
---|---|
![]() | |
Ծնունդ | սեպտեմբերի 10, 1487[1][2] |
Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ |
Վախճան | մարտի 23, 1555[3][4][1][…] (67 տարեկան) |
Վախճան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Թաղման վայր | Vatican Grotto |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] |
Աշխատանք | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
Պաշտոն | Հռոմի Պապ, Cardinal-Bishop of Palestrina?, թեմի հովվապետ, կարդինալ և կաթոլիկ արքեպիսկոպոս |
Երկիր | ![]() |
Կրթություն | Սիենայի համալսարան և Պերուջայի համալսարան |
Հայր | NN del Monte?[6] |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b8/Girolamo_Sicciolante_-_Paus_Julius_III.jpg/640px-Girolamo_Sicciolante_-_Paus_Julius_III.jpg)
Ջիովաննի Չոկի դել Մոնտեն ծնվել է 1487 թվականի սեպտեմբերի 10-ին Հռոմում։ Նա հումանիստ Ռաֆայել Բռանդոլինի Լիպոյի աշակերտն էր, հետագայում նա օրենք ուսումնասիրեց Սիենում։ Ուսումնառության ընթացքում դել Մոնտեն իրեն հիանալի դրսևորեց ոչ միայն որպես աստվածաբան, այլ նաև՝ իրավաբան[7]։ Դել Մոնտեն Մանֆրեդոնիի (1506—1511) արքեպիսկոպոս Անտոնիո Մարի Չոկիի զարմիկն էր։ Նա փոխարինեց Անտոնիո Մարի Չոկիին 1512 թվականին , իսկ 1520 թվականին դարձավ նաև Պավիի արքեպիսկոպոս։ Հռոմի թալանից հետո, Կլիմենտ VII պապը կայսերը հանձնեց իտալացի պատանդների։ Նրանց մեջ էր նաև դել Մոնտեն, ով հազիվ խուսափեց կախաղանից[7]։ Պավել III պապը նրան նշանակեց կարդինալ և Տրիդենտի տաճարի հանձնաժողովի գլխավոր անդամ (1545-1547)։