![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fd/VSValDH%25C3%25A9rence3.jpg/640px-VSValDH%25C3%25A9rence3.jpg&w=640&q=50)
Հուդու (երկրաբանություն)
նստվածքային, հրաբխային ապարների էրոզիայից առաջացած բարձր, սրագագաթ ժայռանման գոյացություն` դուրս ցցված չոր դրենաժային ավազանից կամ բադլե / From Wikipedia, the free encyclopedia
Հուդու (անգլ.՝ hoodoo), բարձր սրագագաթ երկրաբանական կազմավորումներ, որոնք բարձրանում են անջրդի ավազանների կամ բեդլենդների մակերեսի վրա։ Հոդուները կազմված են փափուկ նստվածքային և հրաբխային ապարներից, որոնք վերևից ծածկված են ավելի կոշտ և առավել էրոզիակայուն ապարների շերտով։ Այդ վերևի ծածկույթն էլ պաշտպանում է սյուները։ Ամենից հաճախ տեղակայված են անապատներում, ջրազուրկ և շոգ տարածքներում։
Հուդու | |
---|---|
![]() | |
Տեսակ | ռելիեֆի ձև, բնական աշխարհագրական օբյեկտ և ցամաքի մորֆոլոգիա |
Կազմված է | նստվածքային ապար, հրաբխային ապար, կավ և ավազ |
Ընդհանուր առմամբ, հուդուի և բարձր լեռնագագաթի (կամ սրածայր գագաթների) տարբերությունն այն է, որ հուդուն ունի փոփոխական լայնություն, որը հաճախ նկարագրվում է որպես «տոտեմի ձողի տեսքով մարմին»։ Այնուամենայնիվ, գագաթն ունի ավելի հարթ պրոֆիլ կամ միատարր հաստություն, որը ներքևից դեպի վեր նեղանում է, հաճախ սնկանման գագաթով ավարտվում։
Հուդուի չափը տատանվում է միջահասակ մարդու բոյից մինչև 10 հարկանի շենք։ Հուդուի ձևերի վրա ազդում են կոշտ և մեղմ ժայռային հերթագայող էրոզիոն շերտերից առաջացած նախշերը։ Տարբեր տեսակի ապարներում նստած հանքանյութերը հանգեցնում են նրան, որ հուդուն իր երկայնքով տարբեր գույներ է ունենում։