From Wikipedia, the free encyclopedia
Հուդիթ, Յուդիթ, ըստ աստվածաշնչյան ավանդության՝ հրեա հերոսուհի, Մանասե Բետիղուացու այրին։ Աշշուրա-բաբելական աշխարհակալ թագավոր Նաբուգոդոնոսոր I-ը, մ. թ. ա. 6-րդ դարի սկզբին նվաճելով Հրեաստանը, պաշարել է նրա մայրաքաղաք Երուսաղեմը։ Հուդիթը թափանցել է թշնամու զորաճամբարը, իր գեղեցկությամբ հրապուրել Հողոփեռնես զորավարին, ապա, քնած ժամանակ գլխատելով նրան, վերադարձել է Երուսաղեմ։ Հողոփեռնեսի գլուխը վարսելով քաղաքի պարսպին, հրեական բանակը հարձակվել և հաղթել է դեպքից զարհուրած ու խուճապահար թշնամուն։ Հուդիթիի կերպարն արտացոլվել է Վերածննդի դարաշրջանի գեղանկարիչների կտավներում։
Հուդիթ հին հունարեն՝ Ιουδιθ | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն |
Մասն է | Երկրորդականոն գրքեր, հրեական ապոկրիֆ և Սեպտուագինտա |
Բնօրինակ լեզու | եբրայերեն |
Կերպար(ներ) | Հուդիթ, Հողոփեռնես, Մանասէ և Աքիոր |
Book of Judith Վիքիպահեստում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդիթ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 635)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.