Հուդզոն[1], գետ ԱՄՆ-ում։

Արագ փաստեր Հուդզոն, Բնութագիր ...
Փակել

Սկիզբ է առնում Ադիրոնդակ լեռների (Ապալաչներ) սառցադաշտային լճերից և թափվում Ատլանտյան օվկիանոսի Լոուեր Բեյ ծոցը։ Երկարությունը 520 կմ է, ավազանը՝ 34,6 հզ. կմ²։ Սնումը ձնաանձրևային է, հորդանում է գարնանը։ Տարեկան միջին ծախսը միջին հոսանքում (Մեկանիկվիլ) 210 մ³/վրկ է, առավելագույնը՝ 3500 մ³/վրկ։ Հոսքը կարգավորված է ամբարտակներով։ Նավարկելի է գետաբերանից 240 կմ՝ մինչև Թրոյ քաղաքը։ Ջրանցքներով միացած է Էրի, Օնտարիո և Շամպլեյն (Սուրբ Լավրենտիոս գետի համակարգ) լճերին։ Ավազանում կան խոշոր ՀԷԿ–եր։ Գետաբերանում է գտնվում Նյու Յորք քաղաքը։

Անվանում

Կոչվել է գետաբերանը 1609 թվականին հայտնագործած անգլիացի ծովագնաց Հենրի Հուդզոնի (H. Hudson, մոտ 1550-1611) անունով (ծովագնացի ազգանունը անգլերեն արտասանվում է Հադսոն)[2]։

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.