Հոպակ
From Wikipedia, the free encyclopedia
Հոպակ (ուկրաիներեն՝ гопа́к), ուկրաինական ժողովրդական տղամարդկանց պար։ Անունը հավանաբար առաջացել է պարելու ժամանակ «հոպ» բացականչությունից։ Իմպրովիզացիոն բնույթի պար-մրցույթ է։ Պարաձևին հատուկ են բարձր թռիչքները, չաթմայի տարբեր տեսակները։ Այժմ պարում են նաև կանայք։ Հոպակը ունի բազմաթիվ տարբերակներ, որոնք կատարվում են մենապարի, զուգապարի ու խմբապարի տարբեր դասավորումներով։ Պարեղանակի չափը՝ 2/4։ Պարաձևով և պարեղանակով մտել է շատ օպերա-բալետային ստեղծագործությունների մեջ, մշակվել կոմպոզիտորների կողմից (Մ. Մուսորգսկի, Պ. Չայկովսկի, Ն. Ռիմսկի-Կորսակով, Ս. Գուլակ-Արտեմովսկի, Ա. Խաչատրյան)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոպակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 546)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.