From Wikipedia, the free encyclopedia
Հոնդուրասի սպիտակ չղջիկ[1] (լատին․՝ Ectophylla alba),Կենտրոնական և Հարավային Ամերիկայում բնակվող տերևավորների ընտանիքի Ectophylla ցեղի չղջիկների տեսակ։
Հոնդուրասի սպիտակ չղջիկ | |
Հոնդուրասի սպիտակ չղջիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
Ընտանիք | Ամերիկյան տերևաքթազգիներ (Phyllostomidae) |
Ցեղ | Ectophylla |
Տեսակ | Հոնդուրասի սպիտակ չղջիկ (E. alba) |
Միջազգային անվանում | |
Ectophylla alba H. Allen, 1892 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Մարմնի երկարությունը 3,7-ից 4,7 սմ է, քաշը՝ մինչև 7 գ, արուները մի փոքր ավելի մեծ են, քան էգերը։ Մարմնի գույնը սպիտակ է,իսկ որովայնի ստորին հատվածը՝ բաց մոխրագույն։ Քիթն ու ականջները վառ դեղին են։ Աչքերը շրջապատված են մոխրագույն օղակով։ Ականջները չափավոր մեծ են և լայն։ Պոչը բացակայում է։ Ատամների բանաձևը՝ 2/2, 1/1, 2/2, 2/2 = 28. Կարիոտիպ 2n = 30 FN = 56:
Տեսակը տարածված է Կոստա Ռիկայում, Հոնդուրասում, Նիկարագուայում և Պանամայում։ Ապրում է խոնավ մշտադալար անտառներում՝ ծովի մակարդակից մինչև 700 մ բարձրության վրա։
Ապրում է միայնակ կամ մինչև 6 չղջիկներից բաղկացած փոքր խմբերում։ Ցերեկը հանգստանում է հելիկոնիայի տերևների տակ՝ գետնից մոտ 2 մ բարձրության վրա։ Գիշերը գնում է սնունդ փնտրելու։ Սնվում է մրգերով, ֆիկուսի տեսակներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.