![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6a/United_States_Holocaust_Memorial_Museum_logo.svg/langhy-640px-United_States_Holocaust_Memorial_Museum_logo.svg.png&w=640&q=50)
Հոլոքոստի թանգարան (ԱՄՆ)
From Wikipedia, the free encyclopedia
Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարան (անգլ.՝ United States Holocaust Memorial Museum), ամերիկյան ազգային կազմակերպություն, որ զբաղվում է Հոլոքոստի փաստագրմամբ, ուսումնասիրությամբ ու մեկնաբանմամբ և ծառայում է որպես հուշարձան Հոլոքոստի ժամանակ զոհված միլիոնավոր մարդկանց համար; Գտնվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում (գրասենյակներ ունի Նյու Յորքում, Բոստոնում, Բոկա Ռատոնում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Դալլասում)։
Հոլոքոստի թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշահամալիր, թանգարան և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[1] |
Ղեկավարության նստավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2] |
Հասցե | 100 Raoul Wallenberg Place, SW, Washington, DC 20024-2126[3] |
Հիմնադրվել է | ապրիլի 22, 1993 |
Հիմնադիր | Ջեք Թրեմիել |
Այցելուներ | 1 626 674 մարդ[4] |
Տնօրեն | Sara J. Bloomfield? |
Կայք | ushmm.org(անգլ.) |
![]() | |
![]() |
Թանգարանը բացվել է 1993 թվականի ապրիլի վերջին և մինչև 2018 թվականի հունվար ընդունել է 43 մլն այցելու[5]։
«Թանգարանի հիմնական խնդիրն այն է, որ հավաքի ու տարածի գիտելիքներ այդ աննախադեպ ողբերգության մասին, պահպանի նրանց հիշատակը, որոնք տառապել են, և խրախուսի այցելուներին մտորել այն բարոյական հարցերի մասին, որոնք տալիս են Հոլոքոստի դեպքերը, ինչպես նաև իրենց քաղաքացիական պարտականությունների մասին»։
Հոլոքոստի թանգարանն ամենաշատ այցելուներն ունեցող պատմական թանգարանն է աշխարհում[6]։
Թանգարանի ցուցասրահի գրանիտե պատին խոշոր տառերով փորագրված է Հիտլերի արտահայտությունը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։