![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5a/Hollywood_Sign_%2528Zuschnitt%2529.jpg/640px-Hollywood_Sign_%2528Zuschnitt%2529.jpg&w=640&q=50)
Հոլիվուդի նշան
From Wikipedia, the free encyclopedia
Հոլիվուդի նշան (այլ կերպ ասած Հոլիվուդաշխարհի նշանը), Ամերիկայի խորհրդանիշ ու մշակութային պատկեր, որը տեղադրված է Լոս Անջելեսում,Կալիֆորնիայում։ Այն գտնվում է Լի լեռան վրա, Սանտա Մոնիկա լեռների Հոլիվուդյան բլուրների տարածքում։ Այդ նշանը նայում է Հոլիվուդին՝ Լոս Անջելեսին։ «ՀՈԼԻՎՈՒԴ»-ը գրված է 13.4 մետր բարձրությամբ[2] և 107.3 մետր երկարությամբ մեծատառերով։ 1923 թվականին նշանը ստեղծվել է որպես տեղական անշարժ գույքի զարգացման գովազդ, բայց հետագայում այն մնաց ճանաչողության աճի շնորհիվ[3]։
![]() Հոլիվուդյան նշանը Լոս Անջելեսում,Կալիֆոռնիայում | |
![]() | |
![]() | |
Տեսակ | ճարտարապետական հուշարձան, cultural icon? և տեսարժան վայր |
Ստեղծում | 1923[1] |
Բարձրություն | 13 մետր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Լոս Անջելես |
կայք | |
![]() |
Նշանը տասնամյակների ընթացքում հաճախակի եղել է ծաղրանքների և վայրագությունների թիրախ, բայց այն այնուհետև վերականգնվել է, ներառելով անվտանգության համակարգի տեղադրումը և վայրագությունների կանխարգելումը։ Նշանը պահպանվում և աջակցվում է Հոլիվուդի նշանի խնամակալությանբ[4], շահույթ չհետապնդող կազմակերպություն, չնայած դրա կայքը և շրջակա հողերը Գրիֆիթ զբոսայգու մասն են կազմում։ Գետնից նայելիս, բլուրների ուրվագծերը նշանին տալիս են ալիքային տեսք։ Երբ դիտենք համեմատելի բարձրությունից, ապա տառերը կտեսնենք գրեթե նույն մակարդակի վրա։