Հոգեբանական վեպ
From Wikipedia, the free encyclopedia
Հոգեբանական վեպը՝ վեպի տեսակ է, որում հեղինակը նպատակ ունի արտացոլելու և հետազոտելու մարդու «ներքին աշխարհը» և «նրա հոգու նրբագույն շարժումները»։ Իր դասական ֆորմայով ձևավորվել է 19-րդ դարում՝ հիմնականում ռուսական և ֆրանսիական գրականության մեջ։ 20-րդ դարում նրա ազդեցությունը տարածվեց ամբողջ համաշխարհային գրականության վրա։ Հոգեբանական վեպի կանոնիզացիան հասավ այնպիսի աստիճանի, որ այն հաճախ համարվում էր հոմանիշ վեպերին, իսկ մնացած բոլոր ձևերը արհամարհվում էին՝ համարվելով թերի։ Այս տեսանկյունից հոգեբանական վեպը համարվում է ժամանակակից բանաստեղծական արվեստի կարևորագույն նորմատիվ։